Մեծ արձակուրդ. իշխանություն լինելը նաև պարտականություն է.«Հրապարակ»

«Իհարկե, բարդ է երիտասարդ իշխանավորների համար՝ հանրա­յին չափազանցված սպասումներ, ծանր պետական աշխատանք, որին նրանցից քչերն էին ծանոթ: Իսկ ծանրաբեռնված աշխատելը ռեժիմ է, որը տարիների ընթաց­քում է ձեռք բերվում: Եվ որքան Էլ որ իշխանություն լինելը հաճելի է, պարտականություններն ու բեռն էլ քիչ չեն: Իսկ 2018-ից հետո հան­րությունը, մի կողմից, չափից դուրս սիրառատ է իշխանությունների հանդեպ, մյուս կողմից` չափա­զանց պահանջկոտ:

«Սրա համա՞ր ենք հեղափոխություն արել», ամեն երկրորդն այսպիսի պահանջ է առաջ քաշում, և պետք է այդ պահանջնե­րը բավարարել, որ պահանջատե­րը կամաց բողոքավոր չդառնա և ֆեյսբուքներում իրենց «մեյիդը» չփռի: Դրան գումարած կորոնավիրուսը, տնտեսական անկումը, դիմակների պարտադրանքն ու ահռե­լի տուգանքները, որը զայրույթի ու դժգոհության նոր ալիք է բարձրացնում: Եվ դեմն առնելը հեշտ չէ: Ու այս ծանր սթրեսային վի­ճակում նաև խոշորացույցի տակ են. ով նոր տուն առավ, ով նոր մեքենա, ով հարսանիք ու խնջույք կազմա­կերպեց, անմիջապես հայտնվում է հանրային պարսավանքի ներքո:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առաջ գոնե գործուղումների էին մեկնում` սթրեսը հանում, հիմա դրա­նից էլ են զրկվել և մեզ` շարքային քաղաքացիներիս հետ հավասար «տանջվում» են: Անգամ Հայաստա­նում միքանիօրյա արձակուրդ գնա­լը հասարակությունը «չի հասկա­նում»: Բայց պաշտոնյաներին դա չի կանգնեցնում. Արսեն Թորոսյանը 18 օրով արձակուրդ գնաց, ինչը չլսված բան էր նախարարների կյանքում` գոնե 2020 թվականի կտրվածքով:

Հայկ Մարությանն էլ նախ արձա­կուրդ գնաց, հիմա էլ «վատառողջ» է և երեկ ավագանու նիստին չէր մասնակցում: Նիկոլ Փաշինյանն էլ մի 4 օր արձակուրդ գնաց` մարզերում էր, հիմա էլ կարծես վերադարձել է աշխատանքի, բայց էլի մարզերում է: Տպա­վորություն է, թե արձա­կուրդը շարունակվում է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով