Ջրափրկարարները կնոջ դի են հայտնաբերել

Սեպտեմբերի 16-ին, ժամը 07։46-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Ջիլ-Ծափաթաղ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել լճում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ, Վարդենիս-Ծովագյուղ ավտոճանապարհի 42-րդ կմ-ին «Mersedes A160» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Նունե Ա․, ծնված1988 թ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մասամբ հայտնվել ջրում:

Մինչ ջրափրկարարների դեպքի վայր հասնելը՝ Նունե Ա․-ի դին տեղի ուժերով դուրս է բերվել:

Ջրափրկարարները Նունե Ա․-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային և հատուկ տեխնիկայի օգնությամբ ջրից դուրս են բերել ավտոմեքենան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով