ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների’ հոկտեմբերին սպասվող հանդիպման նախաշեմին մեր «կիրթ և կառուցողական» հարևանը տարօրինակ հայտարարություն է անում

ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների’ հոկտեմբերին սպասվող հանդիպման նախաշեմին մեր «կիրթ և կառուցողական» հարևանը տարօրինակ հայտարարություն է անում։ Առաջին հայացքից, դե թշնամի երկրի նախագահ է, թող խոսի։
Վերլուծենք անցյալը։
Խոստացվել էր ամեն ջանք գործադրել, որպեսզի Արցախը վերադառնա բանակցային սեղան։ Արդյունքում ակտիվացավ այսպես կոչված «Ղարաբաղի ադրբեջանական համայնքը», նրա ղեկավարին ընդունեցին Մինսկի խմբի համանախագահները։ Արցախի իշխանությունների մասին Փաշինյանը երբևէ հայտարարություն չի արել նշելով, որ բանակցային գործընթացներին պետք է մասնակցեն Ղարաբաղի ընտրյալ ներկայացուցիչները (վրիպակ թե դիտավորություն?):
Արտգործնախարարների մակարդակով բազմաթիվ հանդիպումների արդյունքները չեն հրապարակվել, միայն հայտարարվել է, թե բանակցություններ չեն ընթանում, մինչև որ Լավրովը հայտարարեց, թե բանակցվում է փուլային տարբերակը։ Դրանից հետո Փաշինյանը հայտարարեց, թե «ինչ պետք է, այն էլ բանակցում ենք» (չնշվեց, թե ում է պետք):
Փաշինյանը ամեն հարմար առիթով ասում է, թե հարցը այնպես է կարգավորվելու, որ ընդունելի լինի մեզանից բացի նաև Ադրբեջանի համար։ Ադրբեջանը միշտ հայտարարել է, թե իր համար ընդունելի է միայն տերիտորյալ միասնականությունը, Արցախի անկախության մասին խոսք լինել չի կարող (այս տարբերակը նկատի ուներ Փաշինյանը?):
Ակնհայտ է դառնում, որ արտաքին քաղաքականությունը փլուզված է և բանակցային գործընթացը հասել է եռման կետի, որը կարող է բերել ռազմական բախման։
Այս ֆոնի վրա ինչ պատկեր ունենք։ Ադրբեջանը երկու տարի անարգել ամրացնում է իր սահմանային դիրքերը, մեծ թվով զինամթերք է ձեռք բերել, զորավարժությունների անվան տակ իր տարածքում և Նախիջևանում տեղակայել է Թուրքիայի երրորդ դաշտային բանակը։ Այս ամենի հետ նա արտաքին քաղաքական դաշտում բավականին բարելավել է իր դիրքերը։
Հայաստանն էլ որոշակի քայլեր է կատարել։ Փլուզվել է երկրի տնտեսությունը, որը հնարավոր պատերազմի դեպքում սնուցման երակն է, արտաքին քաղաքական դաշտում “աննախադեպ” կերպով փչացվել են հարաբերությունները բոլոր դաշնակիցների, ինչպես նաև մեր գործընկեր Իրանի հետ։ Միաժամանակ, դինամիկ կերպով շարունակվում է ազգամիջյան պառակտումը, հերոսների հետապնդումը։
Ըստ երևույթին այս կառավարությունը ի սկզբանե բռնել էր ուղի, համաձայն որի պետք է ստեղծվեին պայմաններ, որ հնարավոր պատերազմի դեպքում, նույնիսկ եթե կորցնենք Արցախը, փառք տանք, որ Հայաստանի գոնե մի հատվածը կարողացանք պահպանել։
Ակնառու է, որ Փաշինյանի կառավարությունը վարում է ազգադավ քաղաքականություն, ինչը հանգեցնելու է վատ հետևանքների։
Միակ ուղին սրանց իշխանությունից հեռացնելն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով պրոֆեսիոնալ կառավարության ստեղծումն է, որն էլ պետք է պատասխանատվություն վերցնի նշված հարցերի կարգավորման համար։

Ռեֆորմիստների կուսակցության  խորհրդի անդամ  Միշա Գալուստյանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով