Նիկոլը, իշխանությունը զավթելուց հետո, վերելակում հանդիպում է մեր թշնամի պետության նախագահին.Արա Վարդանյան

Ամեն ինչ կարծում եմ այսպես է եղել։

Նիկոլը, իշխանությունը զավթելուց հետո, վերելակում հանդիպում է մեր թշնամի պետության նախագահին։ Նա ըստ ամենայնի խնդրում է վերջինիս ապահովել անդորր սահմանների վրա, քանզի ունի Հայաստանում իր դիրքերը ամրապնդելու խնդիր։ Դրա դիմաց Նիկոլը խոստանում է երկու տարի անց գնալ Արցախյան հարցի լուծման փուլային տարբերակի։ ալիևը, հասկանալով թե ինչ հրաշք է ձեռքն ընկել, մեծ ուրախությամբ համաձայնվում է։ Այնուհետև ազերները սկսում են, վերջին 20 տարիների ընթացքում երազանք դարձած, առաջնագծի դիրքերի ինժեներական ամրապնդման աշխատանքները։ Դա իրենք անում են առանց որևէ խոչընդոտի. Դե մի մարդ կար չէ, ասել էր որ եկեք իրար վրա չկրակենք…
Անցնում է երկու տարի, Նիկոլը իր իրարամերժ հայտարարություններով ցույց է տալի, որ չի կարողանալու իր խոսքի տերը լինել։ Ընդորում, երկու տարվա մեջ Նիկոլին “հաջողվում է” Հայաստանը դարձնել բանակցություններում ապակառուցողական կողմ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ այսօր, ինչպես և ես բազմիցս նշել եմ, իրավիճակը հասել է եռման կետին..

Ցավով պետք է նշեմ, որ այս իշխանության օրոք Արցախի հարցում կա երկու տարբերակ. Կամ Հայաստանը համաձայնվում է փուլային ամենավատ տարբերակի, կամ էլ սկսվելու է պատերազմ։
Ամենավատն այն է, որ այդ պատերազմում մեղավոր կողմը լինելու է Հայաստանը..

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով