Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության շտաբի անունից կոչ եմ անում բոլորիդ, մեկ մարդու պես համախմբվել, զգոնանալ, լինել զինարդուն և պատրաստ լծակցելուն Հայոց բանակի սրբազան առաքելությանը

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն   ՆԱԽԱԳԱՀ ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈԹՈՒԹՅՈՒՆԸ
«Հարգելի ազատամարտիկներ, ծառայակիցներ և հայրենասեր հայորդիներ:
Այսօր վաղ առավոտվանից նենգ և դավադիր հակառակորդը սանձազերծել է հերթական մարտագործողութնյունները, փորձելով հանկարծակիությամբ առավելության հասնել: Արցախի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ակտիվ հրետակոծություն է սկսել:
Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության շտաբի անունից կոչ եմ անում բոլորիդ, մեկ մարդու պես համախմբվել, զգոնանալ, լինել զինարդուն և պատրաստ լծակցելուն Հայոց բանակի սրբազան առաքելությանը:
Կոչ ենք անում մեր անդամներին, իսկույն հավաքվել Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության շտաբում (Մոսկովյան 5) պատրաստվելու, կամավորագրվելու և անհրաժեշտ վայրկյանին իսկույն մեր սահմանապահ զինվորներին օգնության հասնելու համար»:
Ղարաբաղյան պատերազմի վետերնանների միության նախագհ
Գրիգոր Գրիգորյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով