Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության մեկ նոր դեպք

Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսի 1 նոր դեպք է հաստատվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ հղում անելով երկրի Առողջապահության նախարարության տվյալներին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վարակակիրը Ստեփանակերտ քաղաքից է: Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդի շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ։

Առողջացել է 6 քաղաքացի: Առայսօր նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 317 մարդու մոտ, որից 283-ը հաղթահարել են հիվանդությունը: Փաստացի բուժում են ստանում 32, ընդհանուր մեկուսացված են 49 քաղաքացի:

Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 4-ինը՝ միջին ծանրության:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թեստավորումների նպատակով 131 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 12 502 փորձանմուշի հետազոտություն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով