Բազմամարդ վրանային հավաք՝ արտակարգ դրության ժամանակ. Առջեւում ընտրություններ են. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Օրերս ուշագրավ հավաք է անցկացվել Լոռու մարզում: Տեղի երիտասարդական կազմակերպություններից մեկը կազմակերպել է տարբեր հաշվարկներով շուրջ 200-250 լոռեցի երիտասարդի վրանային հավաք Տաշիրի տարածաշրջանում:

Առկա լուսանկարները ցույց են տալիս, որ հավաքի ընթացքում չեն պահպանվել հակահամաճարակային կանոնները, ավելին, ինքնին նման մարդաշատ վրանային հավաքն արգելված է պարետի որոշումներով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ ահա մարզային «Ֆորտունա» հեռուստաընկերության՝ հավաքի մասին ռեպորտաժում կազմակերպիչները նշում են, որ միջոցառումն անցկացվում է Լոռու մարզպետարանի աջակցությամբ: «Փաստ» թերթի տեղեկություններով, հենց մարզպետարանի միջնորդությամբ ֆինանսական մասն ապահովել են համայնքապետարանները՝ մեծամասամբ նվիրատվության անվան տակ:

Ի դեպ, մեր աղբյուրները փոխանցում են, որ առաջիկայում եւս նախատեսված են նման հավաքներ, որոնք, մարզում շատերի համոզմամբ, ունեն քաղաքական հեռահար նպատակ՝ կապված սպասվող (կամ «ցանկալի») ՏԻՄ ընտրությունների, առաջին հերթին՝ Վանաձորի ավագանու (ըստ այդմ՝ նաեւ համայնքի ղեկավարի) ընտրության հետ»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 09.09.20թ համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով