Սպանություն Արտաշատում․ 39-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է․ նրա եղբայրն էլ, իմանալով այդ մասին, լինգով կոտրել է սպանողի հոր մեքենան

shamshyan.com-ի  փոխանցմամբ այսօր, սեպտեմբերի 9-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ որովայնի մասում սուր կտրող-ծակող գործիքի հարվածից ստացած վնասվածքով, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ՝ բժիշկների հերթապահ խումբն իրենց մոտ է տեղափոխել մի երիտասարդի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանը, Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արտաշատ քաղաքի բնակիչ 39-ամյա Արմեն Գասպարյանն է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մինչ ոստիկանները, իսկ այնուհետև՝ նրանց միացած Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնի քննիչները, մարզային քննչական վարչության պետ Ամբակում Գրիգորյանի, Արտաշատի քննչական բաժնի պետ Կարեն Թադևոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոռ Մանասերյանի հետ ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ պարզելու համար դեպքի հանգամանքները, ժամը 06։30-ի սահմաններում Արտաշատի հիվանդանոցից ահազանգ է ստացվում Ոստիկանության Արտաշատի բաժին, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։ Ոստիկաններն ու քննիչները կարճ ժամանակում ձեռնարկելով ճիշտ և օպերատիվ գործողություններ, պարզում են՝ որտեղ է տեղի ունեցել դեպքը, և ով է Ա․ Գասպարյանին դանակահարել, ու թարմ հետքերով հայտնաբերում են կասկածյալին։

Նա Արտաշատ քաղաքի բնակիչ 36-ամյա Դավիթ Վարդանյանն է, ով բերման է ենթարկվում Ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից էլ ներկայացվում է Արտաշատի քննչական բաժին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք՝ դանակը։ Իսկ Արտաշատ քաղաքի շուկայի տածաքում հայտնաբերվել է Opel Zafira մակնիշի ավտոմեքենա, որի վրա կան վնասվածքի հետքեր։

Այն պատկանում է սպանությունը կատարած Դ․ Վարդանյանի հորը, իսկ մեքենան լինգով վնասել է սպանվածի եղբայրը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով