Արցախի և Ռոստովյան փողոցների՝ «Վստրեչի» խաչմերուկում բախվել են BMW և Nissan Pathfinder մակնիշների ավտոմեքենաները

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամը 17:30-ի սահմաններում Արցախի և Ռոստովյան փողոցների՝ «Վստրեչի» խաչմերուկում բախվել են BMW մակնիշի 11 AM 110 համարանիշի և Nissan Pathfinder մակնիշի 36 OX 904 համարանիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով Nissan-ը կողաշրջվել է: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով