«Առավոտվա ժամը 8:30-ից Ադրբեջանում ոչ մի սոցիալական կայք չի գործում, բոլոր սոցիալական կայքերն այնտեղ պառկեցվել են». Սամվել Մարտիրոսյան.«Փաստինֆո»

 

«Եթե խոսքը հաքերային հարձակումների մասին է, ապա այս պահին լուրջ հարձակումներ հայկական կողմի վրա ադրբեջանական կողմից դեռևս չի նկատվում։ Ահազանգեր ունենք միայն լրատվական կայքերի վրա տարվող հաքերային հարձակումների մասին», – ասում է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում՝ նշելով, որ այս պահին Ադրբեջանցիները հիմնական ուղղությունը՝ կեղծ սքրինշոթեր տարածելն է՝ իբր հայկական կողմի զոհերի մասին, որոնք ոչ մի պարագայում պետք չէ ներկայացնել որպես պաշտոնական տեղեկատվություն

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա նկատեց, որ այս պահին պատերազմական թեժ կետից մեր լրագրողները ինֆորմացիա չեն փոխանցում, պետք է հետևել միայն պաշտոնական լրահոսին՝ ՊՆ-ի կողմից տրվող տեղեկատվությանը։

«Ինչ- որ բան ադրբեջանական կողմում հավանաբար այն չէ։ Առավոտվա ժամը 8:30-ից Ադրբեջանում ոչ մի սոցիալական կայք չի գործում, բոլոր սոցիալական կայքերը Ադրբոջանում պառկեցվել են, բացի թվիթերից, որով հիմնականում պաշտոնական տեղեկատվություն է տարածվում։ Կամ սա հատուկ է արված այդ երկրի ղեկավարության կողմից, կամ ինչ – որ բան իրենց մոտ այն չի գնացել և կայքերը ապաակտիվացվել են»,- նշեց նա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով