Հարվածներ են եղել նաև Վարդենիսի ուղղությամբ. Հովհաննիսյան

Քանի որ բավականին ինտենսիվ մարտեր են ընթանում, կորուստների վերաբերյալ ամփոփիչ տեղեկություններ ներկայացնելն անպատասխանատու քայլ կլինի։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Քանի որ մարտերն ինտենսիվ են, խոսել այն մասին, որ մենք ընդհանրապես կորուստներ չենք ունենա կամ չունենք, ճիշտ չի լինի»,- նշեց Հովհաննիսյանը։ Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակին, Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հայ-ադրբեջանական սահմանի ոչ ողջ ամբողջ երկայնքով է լարվածությունը։ Նրա փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Արցախի հետ շփման գծում ադրբեջանական զինված ուժերի հրթիռահրետակոծության գործողությունների ժամանակ նաեւ Վարդենիսի ուղղությամբ են հարվածներ եղել, այնքան էլ ինտենսիվ չեն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով