Անհապաղ կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկել ռազմական գործողությունները դադարեցնելու և զորքերը սույն թվականի սեպտեմբերի 27-ից առաջ եղած դիրքերին վերադարձնելու համար. ԵԺԿ

 

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Եվրոպական ժողովրդական կուսակցության Քաղաքական համաժողովի այսօրվա նիստի արդյունքում ԵԺԿ-ն հրապարակել է պաշտոնական հաղորդագրություն, որում անդրադարձ է կատարվել նաեւ նիստի ընթացքում քննարկված Արցախի սահմաններին մղվող ռազմական գործողություններին.

«ԵԺԿ-ն նաեւ խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով լայնածավալ ռազմական ագրեսիայով եւ խաղաղ բնակչության, այդ թվում՝ երեխաների շրջանում, զոհերով։

Բոլոր կողմերը պարտավոր են հարգել իրենց միջազգային հանձնառությունները խնդիրը խաղաղ, բացառապես քաղաքական ճանապարհով լուծելու ուղղությամբ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անհապաղ կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկել ռազմական գործողությունները դադարեցնելու եւ զորքերը սույն թվականի սեպտեմբերի 27-ից առաջ եղած դիրքերին վերադարձնելու համար։
Մենք անվերապահորեն աջակցում ենք վերադարձին խաղաղ բանակցություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ»»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով