ԱԳՆ ամբողջ դիվանագիտական ծառայությունն աշխատում է արտակարգ ռեժիմով. ԱԳՆ մամուլի խոսնակ

ԱԳՆ ամբողջ դիվանագիտական ծառայությունն աշխատում է արտակարգ ռեժիմով։ Այս մասին ճեպազրույցների ընթացքում ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Մեր դեսպանների կողմից Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում ստեղծված իրադրության վերաբերյալ տեղեկություն է փոխանցվել համապատասխան երկրների գերատեսչություններին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին, բոլորը տեղեկացվել են տեղի ունեցող զարգացումների, ինչպես նաև հայկական կողմերի գնահատականների մասին»,- ասաց Նաղդալյանը՝ նշելով, որ առավոտյանից ԱԳՆ նախարարն արդեն իսկ կապի մեջ է համանախագահների հետ և այդ կապը մշտական է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Այս պահին կարող եմ ասել, որ նրանց արձագանքն է անհապաղ դադարեցնել բոլոր գործողությունները։ Մեր առաջնային խնդիրը լարվածության թուլացումն է ու նաև մեր գործընկերներին ճիշտ տեղեկության տրամադրումը, ու այս պահի դրությամբ ունենք լիակատար փոխըմբռնում, որ պետք է նախ և առաջ քայլեր ձեռնարկվեն իրադրության լարվածության նվազեցման ուղղությամբ»,- նշեց Նաղդալյանը։

Բացի դա՝ Նաղդալյանը տեղեկացրեց, որ այժմ ընթանում է ԱԽ նիստ, որի օրակարգում ներառված բազմաթիվ հարցեր կան և, քանի դեռ այն չի ավարտվել, օրակարգի վերաբերյալ որևէ հարց բարձրաձայնելու իրավունք չունի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով