«Խուզարկությունը շարունակվում է, սա իրավունքի հետ կապ չունեցող գործողություն է և այս ամեն ինչից շատ վատ հոտ է գալիս». Ամրամ Մակինյանը՝ Ոստիկանության 6-րդ վարչության գործողության մասին

Այս պահին Ոստիկանության 6-րդ վարչությունը գտնվում է «Մ-Գրուպ» շինարարական ընկերությունում, որտեղ իրականացնում է դեպքի վայրի զննություն։ Ընկերության փաստաբան Ամրամ Մակինյանի խոսքով՝ դեպքի զննությունը տեղի է ունենում բազմաթիվ խախտումներով։

Ըստ փաստաբանի, առանց քրեական գործի հարուցման և դատարանի թույլտվության՝ ոստիկանության աշխատակիցները ցանկանում են առգրավվել ընկերության հաշվապահական փաստաթղթերը։

Ամրամ Մակինյանի խոսքով՝ դեպքի վայրի զննության քողարկված անվան տակ տեղի է ունենում խուզարկություն։

«Երբ ես արդեն եկել եմ այստեղ, ամբողջ հաշվապահական թղթերը լցված են եղել սեղանի վրա։ Ինձ չի թույլատրվել մուտք գործել և իրավաբանական օգնություն ցույց տալ ընկերությանը։ Այս ամեն ինչից շատ վատ հոտ է գալիս։ Ոստիկանության աշխատակիցներն այսքան վստահ են, քանի որ նրանց ցուցում է տրվել, որ կարող են անել ամեն ինչ և որևէ խնդիր չունենալ։ Վաղը-մյուս օրն այս խնդիրը կանգնելու է յուրաքանչյուրիս տան առաջ, գալու են մեր տները, ձեր տները»,- նշեց Ա.Մակինյանը։

Նա ընդգծեց, որ իր գիտակցական կյանքում նման քննչական գործողության ականատես չի եղել։ Փաստաբանը վստահեցրեց, որ ընկերությունում «հանցանքների շարք կատարվեց բոլորի աչքի առաջ»։

«Պաշտոնապես մեզ որևէ հանգամանք՝ նյութերի նախապատրաստման հետ կապված, չի ներկայացվել, մենք չգիտենք, թե ինչի մասին է խոսքը»,- ընդգծեց Ամրամ Մակինյանը։

Եկել է վճարելու ժամանակը. Էրդողան

28.09.2020

Սա ապրիլյան պատերազմը չէ: Այս պատերազմն Ադրբեջանը գաղտագողի չի սկսել

27.09.2020

Թուրքական ռազմական օգնությունը Ադրբեջան է հասնում Վրաստանի տարածքով․

28.09.2020

Գավառի ոստիկանապետին ծեծի են ենթարկել. նրան շտապ տեղափոխում են Երևան.ArmLur.am

25.09.2020

Մի քանի ժամից Նիկոլ Փաշինյան պրոյեկտը, Արցախի հարցում բացահայտված անհերքելին փորձելու է հերքել՝ գավառական խորամանկությամբ.Գևորգ Գևորգյան

26.09.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով