«Խուզարկությունը շարունակվում է, սա իրավունքի հետ կապ չունեցող գործողություն է և այս ամեն ինչից շատ վատ հոտ է գալիս». Ամրամ Մակինյանը՝ Ոստիկանության 6-րդ վարչության գործողության մասին

Այս պահին Ոստիկանության 6-րդ վարչությունը գտնվում է «Մ-Գրուպ» շինարարական ընկերությունում, որտեղ իրականացնում է դեպքի վայրի զննություն։ Ընկերության փաստաբան Ամրամ Մակինյանի խոսքով՝ դեպքի զննությունը տեղի է ունենում բազմաթիվ խախտումներով։

Ըստ փաստաբանի, առանց քրեական գործի հարուցման և դատարանի թույլտվության՝ ոստիկանության աշխատակիցները ցանկանում են առգրավվել ընկերության հաշվապահական փաստաթղթերը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամրամ Մակինյանի խոսքով՝ դեպքի վայրի զննության քողարկված անվան տակ տեղի է ունենում խուզարկություն։

«Երբ ես արդեն եկել եմ այստեղ, ամբողջ հաշվապահական թղթերը լցված են եղել սեղանի վրա։ Ինձ չի թույլատրվել մուտք գործել և իրավաբանական օգնություն ցույց տալ ընկերությանը։ Այս ամեն ինչից շատ վատ հոտ է գալիս։ Ոստիկանության աշխատակիցներն այսքան վստահ են, քանի որ նրանց ցուցում է տրվել, որ կարող են անել ամեն ինչ և որևէ խնդիր չունենալ։ Վաղը-մյուս օրն այս խնդիրը կանգնելու է յուրաքանչյուրիս տան առաջ, գալու են մեր տները, ձեր տները»,- նշեց Ա.Մակինյանը։

Նա ընդգծեց, որ իր գիտակցական կյանքում նման քննչական գործողության ականատես չի եղել։ Փաստաբանը վստահեցրեց, որ ընկերությունում «հանցանքների շարք կատարվեց բոլորի աչքի առաջ»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Պաշտոնապես մեզ որևէ հանգամանք՝ նյութերի նախապատրաստման հետ կապված, չի ներկայացվել, մենք չգիտենք, թե ինչի մասին է խոսքը»,- ընդգծեց Ամրամ Մակինյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով