Տրամաբամանական էր, որ անկախ իշխանական և ընդդիմադիր կարգավիճակից Հայաստանի բոլոր ազդեցիկ քաղաքական ուժերը կմիանային այս համազգային նշանակություն ունեցող հայտարարությանը, բայց․․․

Էդուարդ Շարմազանովը  ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Իշխանությունները կուգան ու կերթան, մնայունը` հայրենիքն է:

Նախօրեին Սևրի պայմանագրի 100-ամյակի առիթով հայտարարություն են տարածել 10 քաղաքական կուսակցություններ: Ի տարբերություն Փաշինյանի իշխանության, 10 կուսակցությունները Սևրի պայմանագիրը դիտարկում են ոչ այնքան պատմական,այլ իրավական և քաղաքական փաստ:

Ավելին՝ կուսակցությունները հայտարարում են, որ Սևրի դաշնագիրը Թուրքիայի և Հայաստանի միջև կնքված միջազգային միակ պայմանագիրն է, որի գործադրումը կասեցվել է ռազմաքաղաքական իրավիճակի փոփոխության պատճառով: Տրամաբամանական էր, որ անկախ իշխանական և ընդդիմադիր կարգավիճակից Հայաստանի բոլոր ազդեցիկ քաղաքական ուժերը կմիանային այս համազգային նշանակություն ունեցող հայտարարությանը, բայց արի ու տես՝ ո՛չ «Քաղաքացիական պայմանագիրը» և ո՛չ էլ «Լուսավոր Հայաստանը» չարեցին դա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչո՞ւ: Ակնհայտ է, որ առաջինին խորթ է ազգային գաղափարախոսությունը, իսկ երկրորդը՝ հերթական անգամ հանդես է գալիս իշխանության «սրտի ընդդիմության» դերում:

Հ.Գ. Իշխանությունները գալու և գնալու են, իսկ մնայունը` հայրենիքն է»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով