Հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ 2018 թ. թաքցրած կորուստ. razm.info

razm.info. 2018 թ. հունվարի 19-ին անհայտ պայմաններում մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, 1996 թ. ծնված Դաշդեմիրլի Սանան Վյուգար օղլուն (Daşdəmirli Sənan Vüqar oğlu)։ Ադրբեջանի թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական աղբյուրներն այս կորստի մասին չեն հայտնել։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Զինծառայողի գերեզմանաքարը երևում է հուլիսի 12-ին Տավուշյան մարտերի ժամանակ սպանված Դաշդեմիրով Խայյամ Մահամմադ օղլուի (Daşdəmirov Xəyyam Məhəmməd oğlu) հուղարկավորման լուսանկարներում։ Երկուսն էլ թաղված են Ադրբեջանի Իսմայիլլի շրջանում։ Չի բացառվում, որ զինծառայողները կարող են ազգականներ լինել՝ ելնելով նաև ազգանունների նմանությունից։

Դաշդեմիրլի Սենան Վյուգար օղլուի (Daşdəmirli Sənan Vüqar oğlu) գերեզմանաքարը

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր  կայքում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այլ տեղեկություններ 2018 թ. այս կորստի մասին չհաջողվեց պարզել, հայտնի չէ՝ կորուստը մարտական, թե ոչ մարտական է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով