Սրանք յոթ երգ գիտեն,յոթն էլ`Սերժ Սարգսյանի մասին… Հովհաննես Խաչատրյան

Ամբողջ երկրով մեկ,բոլոր ոլորտներն ներառյալ խնդիրներ են ու փոխանակ Նիկոլենք զբաղվեն այդ առաջ եկած խնդիրները լուծելով,փոխարենը նրանք փորձում են հերթական շինծու(քրեական) քաղաքական հետապնդումն սկսել Սերժ Սարգսյանի դեմ:Բայց այս անգամ ի տարբերություն նախորդ քաղաքական շինծու գործի,Ռոբերտ Նազարյանը ի տարբերություն Սերգո Կարապետյանի իրեն պահեց այնպես ինչպես,որ հարիր է բարոյական մարդուն:Պարոն Նազարյանը հրաժարվեց գնալ գործարքի այս ապիկար իշխանությանը ծառայող իրավապահ համակարգի որոշ ծառաների հետ`նա չտվեց ու հրաժարվեց սուտ ցուցմունք տալուց:

Դե իսկ ՀՔԾ-ն էլ իր ծրագիրը չհասցնելով հաջողության,սկսեց հերքումներով զազրախոսել թե իբր «Սերժ Սարգսյանի դեմ քրեական գործ չկա»:Տղերք ավելի լավ կլիներ անկեղծ հայտարարություն տարածեիք,որ հանրությունը իմանար,որ ձեր հաջողության չհասնելու միակ պատճառը,դա Ռոբերտ Նազարյանի բարոյական տեսակն էր իսկ ձեր պարտության պատճառն էլ այն էր,որ դուք նախորդի նման չկարողացաք ստիպել`կեղծ ցուցմունք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հովհաննես Խաչատրյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով