Քյարամյանը ԱԱԾ-ն մաքրում է ռուսական «շպիոններից».Գարեգին Պետրոսյան

Քյարամյանը ԱԱԾ-ն մաքրում է ռուսական «շպիոններից»: Ավելի խնդալու բան վերջին ամսվա մեջ չէի լսել: Քյարամյանի դեմքով ինչ-որ մարդիկ գուցե փորձում են ազատվել համակարգի այն նվիրյալներից, ում համար հայ-ռուսական հարաբերությունների ռազմաավրական կարրևորությունը բովանդակային հագեցվածություն ունի, բայց ոչ նա: Ոչ վաղ անցյալի պատանին, ով նաև արտահամակարգային անձնավորություն է (ԱԱԾ-ն այս առումով առանձնհատուկ համակարգ է եղել գրեթե միշտ), ուղղակի չէր կարող ԱԱԾ-ի պես համակարգում «փոթորիկ» բարձրացնել, այն էլ՝ այդքան սեղմ ժամկետներում: Ուղղակի չէր կարող: Ոլորտին քաջատեղյակ մարդիկ, կարծում եմ, լուռ կկիսեն համոզմունքս, որ կա «անտեսանելի ձեռք», որը հանրության համար աննկատ աշխատացնում է Քյարամյանի տեսքով «խամաճիկին»՝ ի շահ «հեղափոխության» կարիքների սպասարկման: Ո՞վ կամ ովքե՞ր են այդ անձնավորությունները, ովքեր իրականում խաղարում են այս ամենը, ինչպե՞ս է նրանց դա հաջողվում հարցերի պատասխանները գտնել դժվար կլինի, եթե կարևոր 2 հանգամանք անտեսենք.

1. Քյարամյանը առավել յուրային է, քան ԱԱԾ նախկին 2 տնօրենները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2. Քյարամյանն ավելի անփորձ է, քան նորից ԱԱԾ նախկին 2 տնօրենները:

Հ.Գ. Հակառուսականությամբ սնուցել ստորջրյա ներքաղաքական պայքարը և՛ անհեռանկարային է, և՛ վտանգավոր և՛ տարօրինակ, եթե նկատի ունենանք, որ տարծաշրջանային վերջին զարգացումները առավել քան պարզորոշ ընդգծեցին հայ-ռուսական հարաբերությունների գերկարևորությունը՝ անվտանգության միասնական առանցքի անհրաժեշտության հարցում:
Եվ վերջապես, ճակատագրական սխալի կարող է վերածվել«հեղափոխության» ճակատագրի փրկության անպտուղ փորձերը՝ ի հաշիվ հայ-ռուսական հարաբերությունների ավելորդ գերլարվածության:

Գաեգին  Պետրոսյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով