Նիկոլ Փաշինյանի ամպագոռգոռ խոստումներն ու եղելությունը կամ ինչպես նա ֆռացրեց մի ամբողջ ժողովրդի.Հովհաննես Խաչատրյան

Բոլորն էլ կհիշեն թե իշխանազավթման օրերին Փաշինյանը ինչ խոստումներ էր հնչեցնում,որոնք նա ի կատար պետք է ածեր իշխանության գալուն պես:Հիմա եկեք հիշենք,թե ինչ խոստումներ էր տվել Փաշինյանը ու որքանով են դրանք իրականացել:

1)«Привет от Арутина Зимзимова»այս խոսքերը հնչեցնելու պահին Նիկոլը խոստացավ`հանել արագաչափերն ու կարմիր գծերը,բայց արագաչափերն ու կարմիր գծերը չհանվեցին ավելին,ոստիկանությունը սկսեց իրականացնել ծածուկ ծառայություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2)Նա հայտարարում էր,որ ՀՀ-ից կվերանա 30% աղքատությունը,բայց ՀՀ-ում Նիկոլի կառավարման ժամանակ,աղքատությունը
24,5%-ից հասել է 35%-ի:

3)Հայաստանում այլևս չի լինելու«խնամի-ծանոթ-բարեկամ»ավանդույթը,բայց`
թե´օրենսդիրում,թե´գործադիրում բազմաթիվ են Նիկոլի և իր թիմակիցների դասընկերներն,հարևաներն,
կուրսընկերներն:Իսկ ամենա թարմ ապացույցը դա Նիկոլի եղբոր որդին է,Նիկոլի ամերձագն է,դասընկերն ու քավորն է:

4)«Հայաստանի հանրապետության քաղաքացին տուգանվելու մատերիալ չէ»այս խոսքերը կրկին պատկանում են Նիկոլ Փաշինյանին,բայց 130 ֆիզիկական և իրավաբանական անձ վերջին կես տարում տուգանվել է դիմակ չկրելու համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

5)Հայաստանում տեմպով կավելանան ներդրումները,բայց օտարերկրյա ներդրումները Հայաստանում զրոյացել են:

6)Կուտակային կենսաթոշակային համակարգը պետք է վերանա,բայց հենց նույն Նիկոլի օրոք այդ համակարգը վերջնականապես ընդունվեց դառնալով`ՊԱՐՏԱԴԻՐ:

7)Ինչպես նաև`կիջնի գազի գինը,բայց Փաշինյանի իշխանության օրոք այդ նույն գազի գինը սահմանին թանկացել է`2անգամ ու այդ ամենի հետևանքով գրեթե բոլոր ոլորտներում եղել է գնաճ:

Այս շարքը այնքան շատ է,որ նույնիսկ գերազանցում է Նիկոլի հրապարակված սուտ 400 փաստերին,բայց այս ամենը բավական է հասկանալու համար,որ Փաշինյանը երբեք էլ ցանկություն չի ունեցել բարելավել իրեն իշխանության բերած քաղաքացիների կյանքը:

Հովհաննես Խաչատրյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով