Վլադիմիր Գասպարյանի տեսակը դեռ շատ անելիքներ ունի անկախ Հայաստանի համար.Վահան Բաբայան

Նախկին ոստիկանապետի հարցազրույցը իրոք լավն էր,նա շատ կարևոր բաներ ասեց մեզ:
Այն ինչի համար մենք պայքարում ենք,այն ինչը այօրվա իշխանությունները քանդում և քայքայում են`ընտանիք,եկեղեցի,պետություն:
Սիրեք,թե չսիրեք իրեն,բայց չհարգել չեք կարող,մարդը անկախ Հայաստանի ակունքներց եկած պետական գործիչ է,սպա և նրա խոսքերում կար խորը ցավ մեր մաշվող և քայքայվող պետականության հանդեպ:

Ինչը շատ կարևոր է նաև Վլադիմիր Գասպարյանը բացեց մի փոքրիկ փակագիծ կապված 2018թ իշխանազավթման օրերին Սերժ Սարգսյանի ասածներից,որ «ոչ մի իշխանության համար չարժի զոհաբերել մարդկային կյանք,հրմշտոցի մեջ երեխաներ կընկնեն,պետք չէ»
Սա ևս մեկ անգամ ապացուցում է,որ Սերժ Սարգսյանի համար իշխանությունը և աթոռը երբևէ ինքնանպատակ չեն եղել:Նախագահը առաջնահերթությունը տվել է խաղաղությանը և համերաշխությանը և մտահոգ է եղել ինչպես միշտ երկրի անվտանգությամբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դե իսկ մնացածը դրոն կլինի,թե լրագրողի սելֆիի ձող չի կարելի մտնել մարդու անձնական տարածք,դա չի քննարկվում:

Ռեֆորմիստների  կուսակցության  նախագահ  Վահան Բաբայանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով