Կորոնավիրուսային համավարակի ամենահաջող ավարտի դեպքում, որը որ գրեթե Հայաստանում բացառված է, մեզ սպասվում է աննախադեպ և անխոսափելի ավիացիոն կոլապս

Բոլորս գիտենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով արդեն երկարատև ժամանակ է, ինչ մի շարք ավիաչվերթներ դադարեցված են:

Ամեն ինչ հուշում է, որ COVID-19 համավարակի ավարտից հետո Ավիափոխադրումները այլևս չեն էլ լինելու նախկինի նման: Մի շարք ուղղություններ կվերանան և կառաջանան նորերը: Մի շարք երկրներ կփոխեն իրենց կարգավիճակը և դիվանագիտական փոխհարաբերությունները: COVID-19 համավարակը տարբեր կերպ է ազդում տարբեր մարդկանց վրա և տարբեր կերպ էլ կանդրադառնա տարբեր երկրների փոխհարաբերությունների վրա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայաստանը մի քանի ամիս է, ինչ զրկված է բնականոն կյանքից և դեռ երկար ամիսներ էլ չի կարողանալու վերադառնալ իր բնականոն կյանքին։

Այս տարվա գարնան սկզբից՝ Մարտից երկրում արտակարգ դրություն է սահմանվել: Օրեցօր գրանցվող վարակակիրների թիվը միայն աճել է, իսկ հուլիսի սկզբին՝ գրանցվել է վարակման գագաթնակետը։

Օրեր շարունակ Հայաստանը չէր իջնում իր բնակչության թվի համեմատ ամենաշատ վարակակիրները ունեցող երկրների թոփ տասնյակի «գագաթնակետից»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եվ եկեք տեսնենք թե ի՞նչ է սպասվում մեզ COVID-19-ի պատճառով քաղավիացիայի ոլորտում: Հարկ է նախ հիշեցնել, որ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն առանց այս էլ զրկված էր Եվրոպական երկրներ կատարվող քաղավիացիայի թռիչքներ իրականացնելու արտոնագրերից և գտնվում է Եվրոպայի «Սև ցուցակում»:

Քանի որ Հայաստանը զրկված է իր այդ ստատուսից՝ ԱՄՆ-ը և մի շարք այլ օտար երկրներ, իրենց քաղաքացիներին կոչ են անում, հայկական ավիաընկերությունների ծառայություններից չօգտվել։

Կորոնավիրուսային համավարակը տապալելու պատճառով՝ մի շարք երկրներ իրենց քաղաքացիներին կոչ են անում նաև, չայցելել Հայաստան: Եվրոպայում չեն ընդունի մեր ինքնաթիռներին, ոչ էլ «ուրախ» են մեր քաղաքացիներին ընդունելու համար և ոչ էլ շտապում են իրենց քաղաքացիներին ուղարկել Հայաստան, ինչը նշանակում է, որ նրանք նույնպես շահագրգռված չեն լինի իրենց սեփական ինքնաթիռներն օգտագործել Երևան բերող ավիաուղղությունների վրա:

Այս ամենը նշանակում է, որ անգամ կորոնավիրուսային համավարակի ամենահաջող ավարտի դեպքում, որը որ գրեթե Հայաստանում բացառված է, մեզ սպասվում է աննախադեպ և անխոսափելի ավիացիոն կոլապս:

Ռեֆորմիստների  կուսակցության խորհրդի անդամ Արմեն Ամիրջանյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով