Հրամանատար, որը սառնասրտորեն շրջանցելով թույլատրվող և չթույլատրվող բոլոր նորմերը…Ստելլա Աբրահամյան

Կար ժամանակ, երբ Հայրենիքիս Գերագույն Գլխավոր Հրամանատարը հաստատուն, ինքնավստահ և ամենագլխավորը՝
Հաղթանակած քայլերով էր թողնում բանակցությունների դահլիճը…
Իսկ 10 միլիոնանոց արնախում պետության ղեկավարը՝ շփոթված, այլայլված, հերթական պարտությունը նեղ ճակատին խարանված, այնպես էր խառնվել, որ հաջորդ, արդեն պարտված քայլը, չգիտեր ինչպե՞ս աներ և ու՞ր դներ օդում անվստահորեն կախված ոտքը…
Դա բացահայտորեն երևում է Մամեդյարովի հուսահատ և վարանոտ հայացքից…
Իսկ խաղաղությունը չեն մուրում,
Խաղաղությունը պարտադրում է՝ ողջ գիտակցական գործունեության մեջ պարտություն չկրած Գերագույն Գլխավոր Հրամանատարը։
Հրամանատար, որը սառնասրտորեն շրջանցելով թույլատրվող և չթույլատրվող բոլոր նորմերը՝ խառնում է բազմիցս գերակշռող հակառակորդի տարիներով մշակած պլաներն ու հաշիվները, արգելակում այդ ոճրագործ պլանների իրագործման ընթացքը և ստիպում տասը միլիոնանոց հակառակորդին, արդեն որերորդ անգամ, ծնկաչոք աղերսել սեփական «ազգի» և «պետության» նեղ ճակատին խարան հանդիսացող զինադադարը…
Գերագույն Գլխավոր Հրամանատար, որն անսասան և աննկուն կանգնած է Ազատամարտի և բանակաշինության ակունքներում…
Իսկ քաղաքական շախմատում՝ հաղթանակի դափնին ստանում են ոչ թե թագավորին, այլ թագավորությունը փրկելով…

Ստելլա  Աբրահամյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով