Հետևելով, ագրեսիվ և միջուկային ահաբեկիչ ադրբեջանի քայլերին, չի բացառվում, որ թուրք -ադրբեջանական դաշինքը նախիջևանյան սահմանին լայնամաշտաբ ռազմական սադրանքներ հրահրի

Հետևելով, ագրեսիվ և միջուկային ահաբեկիչ ադրբեջանի քայլերին, չի բացառվում, որ թուրք -ադրբեջանական դաշինքը նախիջևանյան սահմանին լայնամաշտաբ ռազմական սադրանքներ հրահրի: Ինչու. որովհետև իրենց քարոզչական խողովակներով պատրաստվում են չափազանց ակտիվորեն դաշտ նետել այն զրպարտությունը, թե իբրև հայկական կողմից խախտվում է զինադադրի ռեժիմը, հրետակոծվում են իրենց մարտական դիրքերը և քաղաքացիական բնակավայրերը: Եվ այս զրպարտության հիմքով էլ փորձելու են թուրքիայի աջակցությամբ հարձակում գործել՝ արցախյան հարցը իրենց ցանկալի կետին հասցնելու և թուրքիային տարածաշրջան խցկելու համար: Սա կրկին անգամ, փաստում է, որ մենք գործ ունենք զրպարտիչ և ագրեսոր հակառակորդի հետ, հետևապես՝ պետք է գործենք Արցախի ինքնորոշման իրավունքի սկզբունքներից ելնելով և ջանքեր գործադրենք, որպեսզի հայ-ադրբեջանական, արցախա-ադրբեջանական սահմանին մշտադիտարկման միջազգային մեխանիզմներ ներդրվեն: Արտաքին դաշտում՝ այս երկու կարևորագույն մոտեցումներն են, որ պետք է ամրագրեն մեր հաղթանակը և ամրացնեն բանակցային գործընթացում մեր դիրքերը, ինչպես նաև մեր սահմանների անվտանգությունը՝ ագրեսոր-սադրիչից:
Մինչդեռ 2018 թվականին իշխանության եկան այնպիսիք, որոնք միանգամայն այլ ուղղություն որդեգրեցին. լուծում, որը ընդունելի կլինի ադրբեջանի համար, համատեղ բնակության գոտիներ, հարցի կարգավորման զրո կետ, կառուցողական հակառակորդ և այլն:
Այս անպատասխանատու իշխանության անհեռատես քայլերը հանգեցրեցին թուրք-ադրբեջանական ագրեսիայի մեծածավալ աճին:

Անկասկած, մեր Ազգը, մեր Բանակը կրկին հաղթելու է, ավելին՝ նորանոր տարածքներ ենք ազատագրելու, սակայն 2018-2020 թվականի իշխանությունը պատմության մեջ մնալու է, որպես բանակից խուսափած ապազգայինների խմբակ, որը բազմաթիվ խնդիրների առաջ կանգնեցրեց սեփական ժողովրդին:

Ռազմական, հասարակական գործիչ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ, հայտնի հետախույզ  Գևորգ  Գևորգյան

«Ալենին որտեղ տեսնեմ հեգնանքով հիշեցնելու եմ նրա ով լինելը».Սևան Աղաջանյան

06.08.2020

Друзья переслали мне сегодняшний пост Тиграна Кеосаяна об Армении, Николе и Серже.Армен Ашотян

10.08.2020

«բարսեղյան լևոնիկ,մյուս անգամ, Սերժ Սարգսյանի անունը ռեխիցդ արտաբերելուց լեզուդ անպայման կկծես ու նոր կբառաչես». Հովհաննես Խաչատրյան

08.08.2020

«Քոչարյան Անդրանիկի ականջին շշնջացեք, որ շուտով Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցությամբ մեր երկրի կիսաբաց լուսամուտը ամբողջությամբ կբացվի…».Արմեն Աշոտյան

09.08.2020

Ավտովթարի հետևանքով մահացել է դերասաններ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դստեր ընտանիքը

10.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով