Թուրք-ադրբեջանական ռազմա-վարժական համատեղ մեյմունություններն անկասկած ռազմաքաղաքական վատ հետևանքներ ունենալու են

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի՝ Հայաստանի Հանրապետությունում 102-րդ ռազմաբազայի, ինչպես նաև Ռոստովի և Վոլգոգրադի մարզերի զորավարժարաններում սկսվել են գումարտակային տակտիկական մասշտաբային զորավարժությունները։ Ստուգվել է նաև Աստրախանի մարզի ռազմական օբյեկտների պատրաստվածությունը հատուկ զորավարժություններին։ ՌԴ ՀՌՕ օպերատիվ-տակտիկական ավիացիան ապահովում է նաև 102-րդ բազայի հրաձգային ստորաբաժանումների զորավարժությունները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կարծում եմ՝ թուրք-ադրբեջանական ծավալուն զորավարժությունները Ադրբեջանի վրա՝ ռազմաքաղաքական իմաստով «թանկ են նստելու»։

Թուրքիային, նմանատիպ ագրեսիվ ամբիցիաներով, «հրավիրել տարածաշրջան»՝ ուղղակի չէր կարելի։

Մեր անադեկվատ քաղաքական իշխանություններից հույսեր չկան, բայց ռուս-իրանական կենսական շահերի տիրույթում, թուրք-ադրբեջանական ռազմա-վարժական համատեղ մեյմունություններն անկասկած ռազմաքաղաքական վատ հետևանքներ ունենալու են»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով