Արտակարգ դեպք Երևանում․ «Կասկադ»-ում ոստիկանների և 2 եղբայրների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել․ բերման ենթարկված եղբայրներից մեկը Հայաստանի հավաքականի և «Փյունիկի», մյուսը՝ «Արարատի» ֆուտբոլիստ է

shamshyan.com տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 30-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։15-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները Կենտրոն վարչական շրջանում ծառայություն կատարելիս են եղել, երբ ռադիոկապով տեղեկացել են, որ «Կասկադ» համալիրում վիճաբանություն է տեղի ունենում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ՃՈ ծառայողները, որտեղ 2 երիտասարդներ ակնհայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հայհոյանքներ են հնչեցրել ՃՈ ծառայողների հասցեին։ Այնուհետև դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Երևանի քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 5-րդ հատուկ գումարտակի (կարմիր բերետներ) ծառայողները, ովքեր նշված հասցեից իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով՝ Ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել 2 քաղաքացու։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գ․ Շամշյանի տեղեկություններով, պարզվել է՝ նրանք են՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչներ՝ 30-ամյա Էդգար Մալաքյանը և 26-ամյա Գոռ Մալաքյանը։ Փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ ՔրՕրի 316 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Է․ և Գ․ Մալաքյանները ձերբակալվել են ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրանք ֆուտբոլիստ եղբայրներ են. Էդգար Մալաքյանը հանդես է գալիս «Արարատում», իսկ Գոռ Մալաքյանը Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկ» ակումբի ֆուտբոլիստ է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով