Ապրիլյան քառօրյա պատերազմում մենք հաղթանակ ենք տարել շնորհիվ`Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի.Հովհաննես Խաչատրյան

Անրադառնալով Սամվել Բաբայանի տված հարցազրույցին,կարող ենք արձանագրել մի շատ կարևոր փաստ,որ նա Արցախը ամրապնդելու փոխարեն սպասարկում է անձամբ Նիկոլ Փաշինյանի քաղաքական շահերը:Ինչ ասել է թե մենք «պարտվել ենք քառօրյա պատերազմում»այդպիսի գնահատական եթե տար քաղաքացիական որևէ մի անձ դա ինչ-որ մի տեղ կարող էր հասկանալի լիներ,որովհետև շատ մարդիկ չեն տիրապետում և չեն հասկանում թե ինչ է մարտավարությունը,բայց,երբ նման գնահատական տալիս է նախկին ԼՂՀ ՊԲ հրամանատարը դա ուղղակի նողկալի է:Սամվել Բաբայանը ծառայելով և սպասարկելով ոմանց քաղաքական շահերը,դրանով նա ուղղակի իջեցնում է իր Արցախի հերոս լինելու մեծ պատիվը:Պարոն Բաբայան դուք մի զբաղվեք քաղաքականությամբ,քանի որ ձեր դիրքը այդ դաշտում ձեր իսկ նշված պլինտուզի մակարդակից էլ անգամ ցածր է:Կասկածի տակ մի դրեք մեր հաղթանակները,քանի որ մենք միշտ մեր հերոսական բանակի շնորհիվ`
հաղթել,հաղթում ու հաղթելու ենք:

Ձեր վերը նշված փաստարկները ուղղակի անհեթեթություն են և չեն համապատասխանում իրականությանը,դրա վառ օրինակներից են`ադրբեջանական զինված ուժերի 1000-ից ավել կորուստները ինչպես նաև մեծածավալ կորուստներ են ունեցել տեխնիկայի և սպառազինության շրջանակում:ԵՎ,որ ամենա կարևորն է ռազմական գործողությունների ավարտից հետո Ադրբեջանի նախագահը իրեն ճնշված էր զգում փակ դռների հետևում,քանի որ նրան ստիպում էին ճանաչել Արցախի անկախությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ապրիլյան քառօրյա պատերազմում մենք հաղթանակ ենք տարել շնորհիվ`Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի,մեր հերոս սպաների,զնիվորների և մեկ բռունցք դարձած մի ամբողջ ազգի շնորհիվ:Ինչպես նաև ի շնորհիվ Սերժ Սարգսյանի մենք ունեցել ենք նաև դիվանագիտական հաղթանակ,քանի որ Ադրբեջանի ագրեսոր լինելու փաստը տարբեր միջազգային հարթակներում հնչեցվել է հենց Սերժ Սարգսյանի շուրթերից:

ՀԳ Իսկ հիմա հարց պարոն Բաբայան`ինչու՞ էիք դուք լռում այն ժամանակ,երբ Ալիևը ճնշված էր զգում իրեն,ինչպես նաև,ինչու՞ լռեցիք օրեր առաջ,երբ BBC-ում տված հարցազրույցի ժամանակ Փաշինյանը չկարողացավ հստակ պատասխանել լրագրողին,Ադրբեջանից ներողություն խնդրելու հարցում:Ի դեպ օրեր առաջ այդ հարցի պատասխանը կրկին իր վրա ստանձնեց Սերժ Սարգսյանը ասելով`Մենք ներողություն խնդրելու որևէ առիթ չունենք Ադրբեջանից:՝

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Հովհաննես Խաչատրյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով