«Ես ուզում եմ մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասել…».Այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է

Մհեր Մկրտչյանը ծննդյան օրը նշել չէր սիրում: Բայց հակառակ իր ցանկությանը, տասնամյակներ հուլիսի 4-ին բազմաթիվ շնորհավորանքներ էր ստանում ծանոթ-անծանոթներից: Նրա տարեդարձը շնորհավորում են նաև այսօր՝ մահվանից տարիներ անց: Տարեդարձ, որ տոն է դարձել Մհեր Մկրտչյանի ու նրա արվեստը սիրողների համար:
«Ամեն անգամ, երբ յիշում եմ իմ մանկութունը, չգիտեմ ինչո՞ւ, այն ինձ ներկայանում է հեծանիվ քշող փոքրիկ տղայի տեսքով: Գուցե  նրանից է, որ մանկության տարիների միակ երազանքս հեծանիվ ունենալն էր, որն այդպես էլ չունեցավ: Ախր, առանց հեծանիվ ի՞նչ մանկություն»,- հիշում էր Մհեր Մկրտչյանը:
Փոխարենը մանկության տարիների փոքրիկ ուրախութուններից մեկը Գումրիի թատերական խմբակն էր. «Ես չհասցրեցի մանկութուն ունենալ, չհասցրեցի խաղալիք, երեխա, մանկություն և այլն: Սկսեցի լուրջ բաներ լսել: Ապշելու բան էր»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Աստված մատը դրել է սա մանչի ճակատին ու ասել. «Դուն դերասան պիտի դառնաս քո ուղին բեմն է»»,- Վահրամ Փափազյանի խոսքն է Մհեր Մկրտչյանի մասին:
«Մհեր Մկրտչյանն իր ժողովրդին սովորեցրեց ժպտալ, ծիծաղել, սովորեցրեց կյանքի ծանրութունը թեթևացնել հումորով»,- ասում էր Սոս Սարգսյանը:
Ֆրունզիկն իր տաղանդի մեծութունը չէր շահարկում, նույնիսկ չէր էլ նկատում: Երբ կայտնում են ԽՍՀՄ-ի ժողովրդական արտիստի կոչմանն արժանանալու մասին, հուզվել ու շշնջացել է «Ուրեմն դերասան կը դառնամ»:
Ասում են՝ դերասանը երկու անձնագիր ուներ, մէկը՝ իրական, միուսը՝ Մհեր Մկրտչյան անունով, ընկերներն էին նվիրել: Իրականում Ֆրունզիկի համար անձնագիր էին բոլոր այն դերերը, որ հեռուստադիտողն ու հանդիսատեսն անգիր արած կրկնում են նրա հետ:

Մհեր Մկրտչյանի մասնակցությամբ առաջին ֆիլմը «Հասցեատիրոջ որոնումներն» էր: Դրան հաջորդեցին բազմաթիվ  դերակատարումներ «01-99», «Եռանկունի», «Մեր մանկության տանգոն», «Հին օրերի երգը», «Միմինո», «Կտոր մը երկինք» ու այլ ֆիլմերում: Կինոն ու բեմն էին նրա կյանքը, ուր անձնական դրամայի փոխարեն իրար հաջորդում էին դերեր, որ ստիպում էին դերասանին ժպտալ ու կատակել:
«Իմ կյանքում երկու մարդու եմ հանդիպել, որոնք հումոր էին անում, անեկդոտ պատմում, ուրիշները ծիծաղում էին, իսկ իրենք լուրջ-լուրջ նայում էին նրանց՝ Մհեր Մկրտչյան ու Յուրի Նիկուլին»,- ասել է վրացի մեծ դերասան, Մհեր Մկրտչյանի մտերիմը՝ Վախթանգ Կիկաբիձեն:
«Ճանաչման հասավ կինոյով, բայց կինոյի 10 դերը չեմ փոխի թատրոնի հետ: Թատրոնն աղոթքի տեղ է, թև  ու թռիչք է, Աստծու, տաղանդի, մուսայի հետ շփում է կատարվում»:
Մհեր Մկրտչյանի անունով են կոչվել փողոցներ Երևանում և  Գումրիում, հուշարձաններ են կանգնեցվել Հայաստանի մի շարք քաղաքներում, Գումրիում բացվել է նրա թանգարանը, Մհեր Մկրտչյանի անունով է կոչվում Երևանի արտիստական թատրոնը: Ու ամեն ներկայացման, երբ դահլիճը թնդում է ծափերից, կատարվում է Վարպետի ցանկութունը. «Ինձ ձեզնից միայն ծափեր են պետք, այնքան, մինչև ափերդ թմրի»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Կենսագրություն.

Մհեր Մկրտչյանը ծնվել է Գումրիում 1930 թւականին: Հայրը ծագումով մշեցի էր, իսկ մայրը՝ վանեցի:
Գյումիրում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ: 1945-46 թվականներին սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, ավարտելուց հետոյ, 1947 թվականին ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մէջ: Այս թատրոնում Մհերը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր՝ ցուցաբերելով իր տարիքի համար անսովոր վարպետութուն:

1953 թվականին նա տեղափոխվեց Սունդուկյանի անւան թատրոն, սովորում էր գեղարվեստա-թատերական ինստիտուտում (ղեկավար՝ Վ. Վաղարշայն):
1959 թվականին ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրեց նկարահանվելու «01-99» կարճամետրաժ ֆիլմում, որտեղ էլ Մհերը ստեղծեց հութեղ մի կերպար, որը մինչև  այժմ էլ հանդիսատեսը չի մոռանում:
Բարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողութունը, էկրանի ճշմարիտ զգացողութունն ու շատ այլ հատկանիշեր Մհեր Մկրտչյանին հնարավորութուն տվեցին դասվելու կինոարվեստի ինքնատիպ անունների շարքում: Այդ ամենը հիանալի դրսևորվեցին Արսեն («Նվագախմբի տղաները»), Գասպար («Եռանկունի»), Իշխան («Մենք ենք, մեր սարերը»), Հայրիկ («Հայրիկ»), Ամիրո («Նահապետ»), Գրիգոր աղա («Կտոր մը երկինք»), Իսայի («Խաթաբալա») դերերում:
Մհեր Մկրտչյանը եթե «Հայֆիլմում» հաջողությամբ մարմնավորում էր դրամատիկական կերպարներ, ինչպես Նիկոլը («Հին օրերի երգը»), ապա այլ կինոստուդիաները նրան հրավիրում էին բացառապես կատակերգական դերերի համար: Նա նկարահանվեց «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66», «Միմինօ», «Ալի բաբան եւ քառասուն ավազակները», «Ունայնութուն ունայնության» ֆիլմերում, որոնցում խաղացված դերակատարումները գնահատւեցին պետական բարձր պարգևներով:
Մհեր Մկրտչյանը մահացել է 1993 թւականին: Գումրիում գործում է Մհեր Մկրտչեանի թանգարանը, որտեղ կան հարուստ նութեր դերասանի կյանքի, ստեղծագործության վերաբերյալ, ինչպես նաև նրա անձնական իրերից:

Ֆիլմագրություն.

* 1955 – Հասցեատիրոջ որոնումները
* 1956 – Պատւի համար – Վարդան
* 1959 – Ինչու է աղմկում գետը – Խաչատուր
* 1959 – 01-99 (կարճամետրաժ) – Գարսևան
* 1960 – Նւագախմբի տղաները – Արսեն
* 1962 – Տէրն ու ծառան (կարճամետրաժ) – Սիմոն
* 1963 – Կրակ (կարճամետրաժ) – Միսաք
* 1965 – Երեսուներեք – պրոֆեսոր Բրուք
* 1966 – Կովկասի գերուհին – Ջաբրայիլ
* 1966 – Այբոլիտ – 66 – ծովահէն, Բարմալէյի տխուր ծառան
* 1966 – Ծիածանի բանաձեւը – ոստիկան
* 1966 – Բաքվի 26 կոմիսարները – Գոչի
* 1966 – Սովի տարիներից (կարճամետրաժ) – Համբօ
* 1967 – Եռանկունի – դարբին
* 1968 – Սպիտակ դաշնամուր – Իւսուֆ Իւսուֆի Ահմեդով
* 1968 – Մի տխրիր – ձերբակալված թուրք
* 1969 – Պայթուն կեսգիշերից վետոյ – Մուխտաշիով
* 1969 – Երեկ, այսօր, միշտ – ամուսին
* 1969 – Լուսանկար (կարճամետրաժ) – Աւագ
* 1969 – Ադամ եւ Խեւա – Բեքիր
* 1971 – Մենք ենք, մեր սարերը – հովիւ Իշխան
* 1971 – Խաթաբալա – Իսայի
* 1972 – Տղամարդիկ – Սուրէն
* 1972 – Հայրիկ – Յովսէփ
* 1972 – Յուշարձան (կարճամետրաժ) – Աւագ
* 1973 – Մհերի արձակուրդային արկածները – Մհեր
* 1977 – Բաղդասարը բաժանւում է կնոջից – Բաղդասար
* 1977 – Քարէ հովիտ – Սանդրօ
* 1977 – Նահապետ – Ափրօ
* 1977 – Զինւորն ու փիղը – Արմենակ
* 1977 – Միմինօ – Ռուբիկ Խաչիկեան, վարորդ
* 1979 – Օ՜, Գէորգ (կարճամետրաժ)
* 1979 – Ունայնութիւն ունայնութեանց – Բորիս Իւանովիչ
* 1979 – Կեանքի լաւագոյն կէսը
* 1979 – Ալի Բաբան ու 40 աւազակները – Մուստաֆա
* 1979 – Աշխարհը հայելու մէջ (կինոալմանախ «Ամենալաւ մարդը») – դերասան Մկրտչեան
* 1980 – Կտոր մը երկինք – Գրիգոր աղա
* 1980 – Խոշոր շահում – Գառնիկ
* 1981 – Թբիլիսի-Փարիզ ու յետ – Հրաչիկ
* 1981 – Փակ դռան առաջ – Վարդան
* 1981 – Համեստ մարդը (կարճամետրաժ)
* 1982 – Հին օրերի երգը – Նիկոլ
* 1983 – Հրդեհ – Ռուբէն
* 1983 – Միայնակներին տրւում է հանրակացարան – Նինայի ամուսինը
* 1984 – Լեգենդ սիրոյ մասին – աւազակ
* 1984 – Հեծեալը, որին սպասում են
* 1984 – Մեր մանկութեան տանգօն – հայր
* 1987 – Տնեցիք ոնց են, գործերը ոնց են
* 1987 – Յատակում – Բարոն

«Ամեն անգամ, երբ հիշում եմ իմ մանկությունը, չգիտեմ ինչու այն ներկայանում է ինձ հեծանիվ քշող փոքրիկ տղայի տեսքով: Գուցե նրանից է, որ մանկության տարիներին միակ երազանքս հեծանիվ ունենալն էր, որն այդպես էլ չունեցա: Ժամերով կագնում էի խանութի ցուցափեղկի առաջ և երազում: Մայրս իր չորս որբերին հազիվ էր կերակրում, էլ ուր մնաց թե հեծանիվ գներ ինձ»


Տարիներ անց, երբ արդեն հայտնի դերասան էր, գործուղումից վերադառնալիս Մհերը որդու համար ամեն անգամ տարբեր, մեծ ու փոքր հեծանիվներ էր բերում: Եվ երբ որդին շատ արագ հոգնում էր հեծանիվներից և բակ վազում, նա մնում էր լքված. նա և իր հեծանիվները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով