Ուկրաինայի հայ երիտասարդության ղեկավարը կոչ է արել չենթարկվել սադրանքներին

Ուկրաինայի հայ երիտասարդության միության նախագահ Արթուր Սարգսյանը կոչ է արել չտրվել սադրանքներին, հայտնում է AnalitikaUA.net-ը:

«Ես հայտարարում եմ, որ հայ երիտասարդությունը, որը միշտ կողմ է եղել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտության խաղաղ կարգավորմանը, շարունակում է հավատարիմ մնալ այդ դիրքորոշմանը: Մենք չենք ենթարկվում սադրանքներին եւ չենք մասնակցում որեւէ ազգի դեմ ապօրինի գործողություններին, սակայն եթե մարտահրավերներ են առաջանում, որոնք սպառնում են մեր հայրենակիցների անվտանգությանը, ապա համապատասխան միջոցներ կձեռնարկվեն օրենքի շրջանակներում: Իմ հայտարարության հիմնական նպատակը կոչն է բոլոր այն լրատվամիջոցներին, որոնք լուսաբանում են հակամարտությունն ինչպես Ուկրաինայում, այնպես էլ ամբողջ աշխարհում, չշահարկել այս թեման, առավել եւս՝ օգտագործելով կեղծ տեղեկություններ: Օրինակ՝ նախանցյալ գիշեր Կիեւում իրավիճակի կապակցությամբ: Դա միայն սրում է էթնիկ պառակտումը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կոչ եմ անում բոլորին չտրվել սադրանքներին՝ թե լրատվամիջոցներում, թե փողոցում՝ իրավիճակը չապակայունացնելու համար»,- նշվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ օրենքին հետեւելու եւ սադրանքներին չենթարկվելու կոչ էին հնչեցրել Ուկրաինայի հայերի միությունը եւ Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի հոգեւորականները կոչ էին անում

Ավելի վաղ Ուկրաինայի հայերի միությունը և Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի հոգևորականները կոչ էին անում պահպանել օրենքը և չենթարկվել սադրանքներին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով