Yahoo Financе, The Daily Press. Միջազգային մամուլն արձագանքել է ՄԻԵԴ-ի որոշմանը Գագիկ Խաչատրյանի գործով

Սույն թվականի հուլիսի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակեց իր որոշումը ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի մասին։ ՄԻԵԴ-ը պահանջել է ՀՀ կառավարությանն ապահովել Խաչատրյանի առողջական վիճակին համարժեք անհապաղ բուժում քաղաքացիական հիվանդանոցում, այդ թվում՝ արտասահմանյան բժիշկների մասնակցությամբ։

Այս որոշումը լայն արձագանք գտավ ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային մամուլում։

Այսպես, ուշագրավ է Yahoo Financе-ի արձագանքը։ Այն, մասնավորապես, նշել է, որ 64-ամյա գործիչը Գագիկ Խաչատրյանը, որն ապօրինի կարգով կալանքի տակ է արդեն 11 ամիս, անհապաղ վիրահատական բուժման կարիք ունի և որի չկատարումը և կատարման հապաղումը ըստ փաստաբանական խմբի լուրջ և անդառնալի վտանգներ է պարունակում նրա հետագա առողջության և կյանքի համար։ Պարբերականը մեջբերել է Խաչատրյանի փաստաբանական խմբի այն դիտարկումը, որ ՀՀ բոլոր ատյաններում հարցը հետևողականորեն անտեսվել է՝ զրկելով Գագիկ Խաչատրյանին իր հիմնարար՝ համարժեք բուժում ստանալու իրավունքից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Asian Spactator-ը մեջբերել է Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանի խոսքը, որում մասնավորապես ասվում է, «Ցավալի է, որ նույնիսկ ՀՀ քաղաքացու կյանքին և առողջության բացահայտ սպառնալիքի առկայության պայմաններում, ստիպված են ապահովել բուժման իրավունքի իրականացումը ՄԻԵԴ-ի պահանջով»։

Morningstar-ը նշում է, որ 2018 թվականից հետո Հայաստանում մի շարք քրեական գործեր են հարուցվել նախկին քաղաքական գործիչների, ներառյալ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի դեմ, ինչպես նաև ներկա խորհրդարանական ընդդիմության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ։ Չնայած հետաքննությունների և քրեական գործերի առատությանը՝ չկա ուժի մեջ մտած դատական ակտ որևէ, այսպես կոչված, հնչեղ գործերից գեթ մեկով։ Փոխարենը, երկիրը հայտնվել է դառը քննարկումների խառնաշփոթում՝ հղի ներքին կայունության վերաբերյալ անբարենպաստ ընկալման ձևավորման ռիսկերով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Խաչատրյանների փաստաբանական խումբ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով