Տե՛ր կանգնեք ձեր ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ, հայ հասարակության մեջ ձեր ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ լինելու իրավունքներին

Ռուբեն վարդապետ Զարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այդ մեկ մարդը դո՛ւ ես․․․

Սիրելի քրիստոնյա հայրենակիցներ, «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի հանրակրթական դպրոցից դուրս հանելու կառավարության մտադրության վերաբերյալ զգացմունքային, լալահառաչ խոսքեր չեմ գրելու, նման առարկայի դասավանդման կարևորության մասին չեմ խոսելու, առավել ևս չեմ անդրադառնալու Հայ Եկեղեցու դերին,- նույնիսկ ամոթ է այդ մասին ակնարկ անելը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր քայլն արել է՝ համագործակցության ոգով քննարկելու այս խնդիրը հայրենի իշխանությունների հետ։ Համագործակցությունը և քննարկումներն իմ տպավորությամբ առայժմ ունեն իմիտացիոն բնույթ․․․ առայժմ։ Լիահույս եմ, որ առաջիկայում աշխարհիկ և հոգևոր իշխանությունների միջև համագործակցությունը կբարձրանա ավելի առարկայական և փոխըմբռնման մակարդակի։

Մինչ այդ, լսելի՛ դարձրեք ձեր ձայնը, ամեն մեկդ ձեր ՄԵԿ ՁԱՅՆԸ, տե՛ր կանգնեք ձեր ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ, հայ հասարակության մեջ ձեր ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ լինելու իրավունքներին։

Հ․Գ․ Հիշեցնեմ բոլոր նրանց, ովքեր մեզ այս օրերին անընդհատ կոչ են հնչեցնում այս կամ այն երևույթի դեմ օրենքներ ընդունել․ Հայաստանի Հանրապետությունում օրենսդիր մարմինը ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՆ է՝ մեր քվեարկությամբ և մեր ձայներով ընտրված»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով