Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը շարունակում է հովանավորե՞լ ՇՊՀ-ի հանցագործներին.Գագիկ  Համբարյան

Այսօր facebook-ը հիշեցրեց, որ ուղիղ մեկ տարի առաջ Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանի դեմ հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով…
Մեկ տարի է անցել, սակայն Արայիկ Հարությունյանի դրածոին, ով նաև Շիրակի մարզպետի թիմակիցն է, մինչև հիմա կոնկրետ մեղադրանք չի առաջադրվել և գործն էլ դատարան չի հասել… ՇՊՀ ռեկտորի ԺՊ-ն հունիսի 3-ին սրտաճմլիկ մի գրառում էր կատարել, որ իրեն ցանկանում են մեղադրել ՀՀ ՔՕ-ի 325 հոդվածի 1-ին մասով, որի հետ նա համաձայն չէ ու իրավական առումով հասկանալի և ընկալելի չէ իր համար…

Այո՛, շատերի համար, ովքեր լավ ծանոթ են Երվանդ Սերոբյան դասախոսի ոչ վայել խայտառակ անգործությանն, անհասկանալի է, թե ինչպես կարելի է դասախոսին, ով առանց հիմնավորումների լսարան չի մտնում, լսարանից դուրս չի կատարում իր դասախոսական բազմաթիվ պարտականությունները (այդ թվում նաև կուրսային աշխատանքների և ուսանողների պրակտիկաների ղեկավարումը), կեղծում է բազմաթիվ փաստաթղթեր և առանց ամոթի դրա դիմաց վարձատրվում է, կարելի է այդպիսի մեղմ և անատամ մեղադրանք առաջադրել…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հետաքրքիր է, Շիրակի մարզի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վ. Սամվելյանը և գործը վերահսկող դատախազն ինչու՞ են մեղադրանքների շարքից դուրս թողել ՔՕ-ի 308-րդ հոդվածի 1-ին մասը՝ պաշտոնական դիրքի չարաշահումը, ինչպես նաև “մոռացել” են 1 միլիոն դրամից ավելի գումարի՝ բուհին վնաս տալու Սերոբյանի գործած մեղքը… Թե՞ պարոնայք իրավապահները մտածում են, որ, եթե Սերոբյանի ենթականերից ինչ- որ մեկը հայտարարել է, որ նա ռեկտորի ԺՊ-ից գումարներ է ստացել վերջինս փոխարեն ապօրինաբար դասերը պարապելու և այլ ծառայությունների դիմաց, ապա դա ապացուցում է Սերոբյանի անմեղությունը… Ավելին, դա ոչ միայն չի մեղմացնում վերջինիս գործած մեղքերը, այլև ծանրացնում է. դա կաշառք տալ է…Պաշտոնական դիրքի չարաշահման մասին էլ չասեմ… Պարզվում է՝ ՇՊՀ որոշ պաշտոնյաների՝ ՇՊՀ ռեկտորի ԺՊ-ի, դեկաններից և ամբիոնի վարիչներից մեկի կողմից խմբակային կատարված հանցագործության մեջ ներգրավված անձինք պաշտոնական դիրք չեն չարաշահել…

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը շարունակում է իրեն բնորոշ՝ հովանավորչական աշխատանքային ոճով աշխատելը…
Ժամանակին, ինչպես իր քավորը՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էր մեծ հաճույքով ծառայում նախորդներին, իսկ հիմա էլ Նիկոլի սրտի դատախազն է դարձել, նույն էլ Դավթյանի սանիկ Կարեն Գաբրիելյանն է, որ ով գալիս է իշխանության նրանց էլ ծառայում է՝ արհամարհելով արդարությունն ու զբաղվելով բացահայտ հովանավորչությամբ…
Նախորդների օրոք Կարեն Գաբրիելյանն ամեն ինչ արեց, որ ՇՊՀ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը “ջրից չոր դուրս գա” և գործն ուղարկեց ՀՔԾ… Նույնն էլ իշխանատեղափոխությունից հետո է. բացահայտ հովանավորում է այս իշխանությունների ենթադրյալ հանցագործներին…

Հետաքրքիր է, մարզպետին և այս իշխանություններին հաճոյանալու համար Շիրակի մարզի դատախազը որքա՞ն է ձգձգելու Սերոբյանի դեմ մեղադրանքի առաջադրումը և գործը դատարան ուղարկելը…
Կարեն Գաբրիելյանին հիշեցնեմ, որ նույնաբովանդակ գործի քննություն եղել է նաև Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին պրոռեկտորի նկատմամբ, որը բավական կարճ է տևել…
Ամո՛թ է, դատախազ Կարեն, բավ է խայտառակվես հովանավորելով նախկին և ներկա օրինախախտներին…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քաղաքագետ  Գագիկ  Համբարյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով