Հաղորդում հանցագործության մասին.Մարինա Խաչատրյան

Հ Գլխավոր դատախազ
Արթուր Դավթյանին

ՀՀ Ոստիկանության պետ
Վահե Ղազարյանին

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ
Բժիշկ-նեյրովիրաբույժ
Մարինա Խաչատրյանից

24.07.2020թ.

Հաղորդում հանցագործության մասին

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարգելի՛ իրավապահ կառույցների ղեկավարներ,

2020 թվականի հուլիսի 21-ին ֆեյսբուք սոցիալական կայքում և մի շարք լրատական էջերում հրապարակվել են լուսանկարներ, որոնցում ակնհայտ երևում է, որ ՀՀ վարչապետի կինը` քաղաքացի Աննա Հակոբյանը, կրում է զինվորական համազգեստ` խախտելով համազգեստ կրելու կանոնները։
https://www.facebook.com/…/pcb.7356325305…/735606693898556/…

https://www.facebook.com/…/pcb.7356855038…/735641567228402/…

file:///Users/marine/Desktop/Anna%202.html

https://armtimes.com/hy/article/193178

Համաձայն Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի Ներքին Ծառայության Կանոնագրքի հոդված 71-ի.

Հոդված 71. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների համար սահմանվում են համազգեստի անհրաժեշտ տեսակներ: Զինվորական համազգեստը և տարբերանշանները հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը: Զինվորական համազգեստ կրելու իրավունք ունեն բոլոր զինծառայողները, ինչպես նաև պահեստազորում կամ պաշտոնաթողության մեջ գտնվող քաղաքացիները, որոնք զինվորական ծառայությունից զորացրվել են զինվորական համազգեստ կրելու իրավունքով:
Զինվորական համազգեստ կրում են Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարի (նախարարի) կողմից հաստատված կանոնների խիստ համապատասխանությամբ:
Զորամասի տարածքից դուրս հանգստի, արձակման կամ արձակուրդի մեջ եղած ժամանակ զինծառայողներին թույլատրվում է զինվորական համազգեստ չկրել:

Նույն կանոնագրքի հոդված 72-ը սահմանում է.

Հոդված 72. Զինվորական բարեկրթության, վարքի և զինվորական ողջույնի կանոնները պարտադիր են նաև պաշտոնաթող և պահեստազորում գտնվող քաղաքացիների համար` նրանց զինվորական համազգեստ կրելու դեպքում նրանք պարտավոր են խստորեն պահպանել զինվորական համազգեստ կրելու սահմանված կանոնները:
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=364

Քաղաքացի Աննա Հակոբյանը չի հանդիսանում «զինվորական համազգեստ կրելու իրավունք ունեցող անձ»։
Ավելին, նա զինվորական համազգեստը կրում է ոչ պատշաճ կերպով, կիսատ-պռատ, ինչով վարկաբեկում, նվաստացնում և ստորացնում է Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի պատիվն ու արժանապատվությունը, Հայոց Բանակի բարձր անունը և Զինվորականի կոչումը։

Տեղեկացնեմ, որ Աննա Հակոբյանը հանդիսանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը, ինչ հետևանքով գտնվում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այլև միջազգային կառույցների ու թշնամի պետությունների ակնդետ ուշադրության կենտրոնում։ Այսպիսով, տիկին Հակոբյանը, կրելով աջ թևքին Հայաստանի դրոշն ու զինանշանը կրող զինվորական համազգեստ (չունենալով դրա իրավունքը) և խախտելով զինվորական համազգեստ կրելու կանոնները` Հայաստանի Հանրապետությունն ու ՀՀ Զինված ուժերը խայտառակել ու նսեմացրել է նաև միջազգային հարթակներում։ Խնդրում եմ սա գնահատել որպես ծանրացուցիչ հանգամանք։

Տիկին Աննա Հակոբյանը զինվորական համազգեստ պարբերաբար կրել, լուսանկարվել ու դրանք հանրայնացրել է նաև անցած երկու տարվա ընթացքում` փաստորեն բազմիցս խախտելով Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի Ներքին Ծառայության Կանոնագրքի դրույթները։ Խնդրում եմ սա նույնպես գնահատել որպես ծանրացուցիչ հանգամանք։

https://analitik.am/news/view/580651

https://www.primeminister.am/…/2019/12/30/Nikol-Pashinyan-…/

Համաձայն Հայաստանի Հանրապետության Քրեական Օրենսգրքի 371 հոդվածի.

Հոդված 371. Ռազմական գույքը յուրացնելը կամ վատնելը

1. Զինծառայողին անձնական կամ ծառայողական օգտագործման համար տրամադրված համազգեստը կամ ռազմական հանդերձանքի առարկաները կամ ռազմական այլ գույքը յուրացնելը կամ վատնելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում`
պատժվում է ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով:
http://www.irtek.am/views/act.aspx?aid=150015&sc=p6068#

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2020թ-ի հուլիսի 12-ից Ադրբեջանի Հանրապետությունը սանձազերծել է պատերազմ Հայաստանի Հանրապետության պետական սահմանին, իսկ 2020թ-ի հուլիսի 21-ին Հայաստանի Հանրապետությունը գտնվել է փաստացի պատերազմական իրավիճակում, հաշվի առնելով, որ նրան ճանաչում ու հետևում են նաև միջազգային հարթակներում, ապա խնդրում եմ հարուցել Քրեական գործ ՀՀ քաղաքացի Աննա Հակոբյանի նկատմամբ ՀՀ Քրեական Օրենսգրքի 371 հոդվածի երրորդ կետի հատկանիշներով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով