ՍԴ նախագահի պաշտոնակատարը կարգադրել է արձակուրդից հետ կանչել Հրայր Թովմասյանին ու Արևիկ Պետրոսյանին.NEWS.am

Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող Աշոտ Խաչատրյանը հուլիսի 23–ին կարգադրություն է ստորագրել ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին  ու Արևիկ Պետրոսյանին արձակուրդից հետ կանչելու վերաբերյալ: Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին Սահմանադրական դատարանից։

Աղբյուրի տեղեկություններով՝ ո՛չ Հրայր Թովմասյանը, և ո՛չ էլ Արևիկ Պետրոսյանը մինչ այս պահը չեն վերադարձել արձակուրդից, ավելին, հայտնի չէ՝ նրանք ստացե՞լ են Աշոտ Խաչատրյանի կարգադրությունը, թե՞ ոչ։ ՍԴ–ից, միաժամանակ, աղբյուրին տեղեկացրել են, որ Հրայր Թովմասյանը իր արձակուրդը երկարաձգելու վերաբերյալ որևէ գրություն չի ներկայացրել Սահմանադրական դատարան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշենք, որ հունիսի 25-ից Հրայր Թովմասյանը՝ 35, իսկ Արևիկ Պետրոսյանը 51 աշխատանքային օրով էին արձակուրդ գնացել։

Աղբյուրը ՍԴ նախագահի պաշտոնակատար Աշոտ Խաչատրյանից հետաքրքրվել էր նաև, թե ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Հրայր Նազարյանի և Ֆելիքս Թոխյանի լիազորությունները դադարած համարելու համար արձանագրություններ կազմվե՞լ են, եթե այո, արդյոք դատավորները ստորագրե՞լ են համապատասխան փաստաթղթի տակ , իսկ եթե ոչ՝ ինչպե՞ս է հաստատվել  հիշյալ դատավորների լիազորությունների դադարեցման փաստը։

Ի պատասխան՝ ՍԴ աշխատակազմից տեղեկացրել են, որ այսօրվա դրությամբ Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների դադարեցման վերաբերյալ անհատական իրավական ակտ կամ արձանագրություն կազմված չեն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով