Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը․ վարորդը մահացել է

shamshyan.com-ի  փոխանցմամբ հուլիսի 30-ին, ժամը 19:10-ի սահմաններում մարդատար «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 110-րդ կմ հատվածում՝ Հաղարծին գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով վարորդը մահացել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենայի վարորդը այն վարելիս հանկարծամահ է եղել, ավտոմեքենայում էլ եղել են մի քանի ուղևորներ, որոնց վարորդը Իջևանում գտնվող կարի արտադրամասից տանում էր տուն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը, ինչպես նաև՝ վթարի հետևանքով այլ տուժածներ կան, թե ոչ:

Մանրամասն shamshyan.com-ի  տեսանյութում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով