Մեծ Մասրիկի 39-ամյա բնակչի բաճկոնի գրպանից ոստիկանները թմրամիջոց են հայտնաբերել

Հուլիսի 6-ին ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները Վարդենիսի Ազգալդյան փողոցից, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկեցին Մեծ Մասրիկ գյուղի 39-ամյա մի բնակչի։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Անձնական խուզարկությամբ նրա բաճկոնի գրպանից հայտնաբերվեց չորացված, մանրացված կանեփանման զանգված։ Ըստ բերման ենթարկվածի՝ զանգվածը թմրանյութ է, իր օգտագործման համար է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ոստիկանության Վարդենիսի բաժնի և Վարդենիսի ՌՈ բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում 39-ամյա տղամարդը տան խորդանոցից իրավապահներին ներկայացրեց մանրացված կանեփանման զանգված, նաև մատնացույց արեց տնամերձ հողամասում վայրաճած կանեփի բույսեր, որոնք փաթեթավորվել և ուղարկվել են փորձաքննության։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով