«ՀՀ-ն չի ճանաչել նաև Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ինչը չի խանգարում լինել նրա անվտանգության երաշխավորը». Փաշինյանը պատասխանել է Մարգարիտա Սիմոնյանի գրառմանը

Նիկոլ Փաշինյանը РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում պատասխանել է RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի` ՀՀ իշխանություններին քննադատող գրառմանը:

Ի պատասխան Սիմոնյանի այն նկատառմանը, թե ՀՀ-ն չի ճանաչել Ղրիմի միացումը դաշնակից Ռուսաստանին` Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ-ն չի ճանաչել նաև Լեռնային Ղարաբաղի անկախությունը, սակայն դա չի խանգարում լինել նրա անվտանգության երաշխավորը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի պատասխան մեկ այլ նկատառման, որում Սիմոնյանը շեշտել էր, որ ՀՀ իշխանությունները բանտարկել են Ռուսաստանի «անփոխարինելի դաշնակից» Ռոբերտ Քոչարյանին, Փաշինյանն ասել է, որ ՌԴ-ի դաշնակիցն ու գործընկերը հայ ժողովուրդն է, ոչ թե «առանձին քաղաքական գործիչներ, որոնք իրենց ներկայացնում էին որպես Մոսկվայի միակ դաշնակից»:

Ինչ վերաբերում է Սիմոնյանի կողմից շեշտված հակառուսական հասարակական կազմակերպությունների գործունեությանը Հայաստանում, ապա, Փաշինյանի խոսքով, «դրանք ստեղծվել են հենց Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ղեկավարման տարիներին, երբ Ռուսաստանում ոչ ոք չէր կասկածում Հայաստանի կառավարության ռուսամետ ձգտումների հարցում»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով