Հերթական անգամ փորձ է արվել խեղաթյուրել ոստիկանության գործողությունները

Համացանցում տեսանյութ է տարածվել Ստեփանավանում ոստիկանության ծառայողների և քաղաքացիների միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:

Տեսագրությունը մեկնաբանվում է հետևյալ կերպ. իբր ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները քաղաքացուն բերման են ենթարկում դիմակ չկրելու համար։ Տեղեկացնենք, որ հուլիսի 3-ին Ստեփանավանում արտակարգ ռեժիմով ծառայություն իրականացրած ոստիկանները նկատել են «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որի ուղևորներից մեկը դիմակով չէ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ոստիկանները տղամարդուն ներկայացրել են իրավախախտումը և պահանջել անձը հաստատող փաստաթուղթ՝ արձանագրություն կազմելու համար։ Նա, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, չի ներկայացրել փաստաթուղթ և հայհոյանքներ է հնչեցրել՝ չկատարելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջները։ Ոստիկաննության ծառայողները փորձել են նրան բերման ենթարկել։

Այդ ընթացքում տղամարդը հարվածներ է հասցրել նրանց՝ շարունակելով դրսևորել ոչ իրավաչափ վարքագիծ։ Տարածք հրավիրված օժանդակ ուժերի օգնությամբ տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Ստեփանավանի բաժին։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Տղամարդը ձերբակալվել է։ Ի դեպ, նախորդ տարի նույն անձը, դարձյալ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, չի կատարել ճանապարհային ոստիկանների օրինական պահանջները և դիտավորությամբ վնասել է նրանց ծառայողական ավտոմեքենան։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս դեպքի առթիվ ևս քրեական գործ էր հարուցվել։ Քաղաքացիներին հորդորում ենք խստագույնս պահպանել ոչ միայն հակահամաճարակային անվտանգության կանոնները, այլև կատարել ոստիկանության ծառայողների օրինական պահանջները՝ չդրսևորելով ավելորդ ինքնավստահություն, ինչը հանգեցնում է քրեական պատասխանատվության։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով