Գազ չի լինելու

«Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստման, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 28-ին ժամը 10.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 16.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Բարբյուսի, Հակոբյան, Բաղրամյան, Օրբելի, Կիևյան փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների, ինչպես նաև տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 28-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Մյասնիկյան փողոցի, Հրազդանի փողոցի 1-ից 39-ը հասցեների, Նալբանդյան փողոցի թիվ 25 բազմաբնակարան շենքի գազասպառողների, ինչպես նաև հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,-նշում են ընկերությունից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով