«Ձոն Արսեն Թորոսյանին». Ռոբերտ Հայրապետյան

Ձոն Arsen Torosyanին

Նվաստության հոտն է փչում քո տեսակից
Ու խեղճության մեղեդին է գլուխ տանում,
Կեղծարարի գարշահոտն է ամենուրեք
Ու թուլության նվնվոցդ է հոգի հանում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անճարությունը տարածվել է ու տեր դարձել,
Հույս ու հնար բարակել են ու թուլացել,
Իսկ ժպիտդ ոսկեփայլիկ ու հուրհրան
Վաղուց քեզնից խույս է տվել ու չքացել…

Սև դռների բաց լինելու ժամանակն է,
Քեզ կլելու ու մարսելու հարմար պահն է,
Որովհետև պաշտպանվելուդ ուժ չմնաց,
Ողջը պարպվեց, զուր մսխվեց ու կուտ գնաց

Իրավաբան  Ռոբերտ  Հայրապետյանի  ֆեյսբուքյան  էջից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով