Դանակահարություններ՝ Երևանում․ վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 21 և 29-ամյա երիտասարդներ

shamshyan.com-ի փոխանցմամբ հուլիսի 25-ին դանակահարություններ են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։45-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդայկի վնասվածք, կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ՝ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ կայքի՝ վիրավորներն ի վիճակի չեն եղել կատարվածի մասին բացատրություն տալ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչներ՝ 29-ամյա Տիգրան Հունանյանն ու 21-ամյա Դավիթ Գրիգորյանը, որոնք հիվանդանոց են տեղափոխվել Նոր Արեշ 34 փողոցից։

Արդեն դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, կոշիկներ, հողաթափ։ Եվ կան կասկածներ, որ կոշիկներն ու հողաթափը վիրավորներինն են։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը կատարած անձին կամ անձանց և հանցագործության գործիքները հայտնաբերելու ուղղությամբ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով