Չեմ պատրաստվում դեմ գնալ իմ քաղաքական հայացքներին, դավաճանել իմ սկզբունքները և իմ թիմին․ ԲՀԿ-ական պատգամավորը՝ կուսակցությունը լքելու լուրերի մասին

Վերջին մի քանի օրերին լրատվական դաշտում պտտվում է իմ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լքելու մասին կեղծ լուրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանը։

«Ես բազմիցս հերքել եմ այն, սակայն, ինչպես հասկանում եմ՝ կրքերը չեն հանդարտվում:
Ես 2006 թվականից անդամակցում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և իմ համախոհների կողքին եմ լինելու միշտ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ցանկանում եմ հիասթափեցնել ապատեղեկատվություն տարածողներին, որովհետև ես չեմ պատրաստվում հեռանալ կուսակցությունից, ես չեմ պատրաստվում դեմ գնալ իմ քաղաքական հայացքներին, ես չեմ պատրաստվում դավաճանել իմ սկզբունքները և իմ թիմին:Ես այս քաղաքական ուժի մի մասնիկն եմ և շարունակելու եմ հավատարիմ մնալ նրան: Եվ խոսելու փոխարեն ես գերադասում եմ իմ գործով ապացուցել իմ նվիրվածությունը:
Առողջ եղեք»,- գրել է նա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով