Բացահայտվել է Մարգարյան փողոցի 31 շենքի բնակարաններից մեկից կատարված գողության դեպքը, 2 մարդ կալանավորվել է

2019 թվականի նոյեմբերի 29-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մարգարյան փողոցի 31 շենքի բնակարաններից մեկից գողացել են ոսկյա զարդեր, փող և «ԱՈՒՏՕ» տեսակի գազային ատրճանակ:

Մաշտոցի ոստիկանների և քննիչների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են Էջմիածնում բնակվող 25 և 45-ամյա տղամարդիկ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշված անձինք կալանավորվել են: Գողացված գազային ատրճանակը հայտնաբերվել է:
Կատարվում է նախաքննություն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով