Հայաստանում կառուցվող նոր դիահերձարանում հնարավոր կլինի հերձել COVID-19-ից մահացած անձանց դիերը

Հայաստանում կառուցվող նոր դիահերձարանում հնարավոր կլինի հերձել կորոնավիրուսային հիվանդությունից մահացած մարդկանց դիերը: Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան  իր էջում գրել է, որ դիահերձարանն, ամենայն հավանականությամբ, կսկսի գործել արդեն հաջորդ ամիս:

«Այս պահին ընթանում են նոր դիահերձարանի շինարարական աշխատանքները և նախատեսվում է, որ ամենայն հավանականությամբ օգոստոսի 1-ից այն կսկսի գործել։ Հիշեցեմ, որ այս դիահերձարանում հնարավոր կլինի դիահերձել կորոնավիրուսային հիվանդությունից մահացած անձանց դիերը»,- գրել է Նիկողոսյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով