«Ալիևն ասում է, թե Արցախն Ադրբեջան է, իսկ Նիկոլը ինչո՞ւ չի ամրագրում, որ Արցախը երկրորդ հայկական պետությունն է». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Տավուշում ռազմական գործողություններից մի քանի օր առաջ հրապարակվել էր ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը, որը մանրամասն ուսումնասիրել եմ, համեմատել եմ նախորդ փաստաթղթի հետ ու մի կարևորագույն խնդիր եմ արձանագրում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ոչ մի տեղ չի գրած Արցախի Հանրապետություն։ Ոչ մի տեղ ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մեջ չկա Արցախին տրված՝ Հանրապետության, այսինքն՝ պետության ձևակերպումը։

Արցախը ի՞նչ է, նահա՞գն է, մա՞րզ է, պատմական տարա՞ծք է, ի՞նչ է Արցախը։

Համեմատեք 2007 թվականի ազգային անվտանգության ռազմավարության հետ՝ ԼՂՀ, իսկ փակագծերում Արցախ։ ԼՂՀ ձևակերպումը կարմիր թելերով անցնում էր։ Ի՞նչ, ՀՀ իշխանություները վախենո՞ւմ են գրեն Արցախի Հանրապետություն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հասկանալի է, որ դե յուրե դիվանագիտական ճանաչման խնդիրը կա։ Բայց դե ֆակտո ճանաչումից, ինչի՞ց եք վախենում, ինչո՞ւ ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մեջ չեք գրում Արցախի Հանրապետություն։

Ալիեւն ասում է, թե Արցախն Ադրբեջան է, իսկ Նիկոլը ինչո՞ւ չի ամրագրում, որ Արցախը երկրորդ հայկական պետությունն է։

Ձեր պարգեւավճարային պաթոսը այլեւս ոչ միայն զզվելի է, այլեւ վտանգավոր»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով