Առաջարկում եմ հանուն անվտանգության արգելել կառավարության նիստերի հեռարձակումները․ Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Չալաբյանը գրում է․

«ԵՆԹԱԴՐՈւ՞Մ ԷՐ ԱՐԴՅՈՔ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշում եմ ժամանակին ինչպիսի աղմուկ էր բարձրացել ՀՀ կառավարության նիստերը չհեռարձակելու օրենքի շուրջ։ Էլ թափանցիկություն, էլ խոսքի ազատություն և այլն։
Իշխանահեղափոխությունից հետո օրենքը փոխվեց և մենք սկսեցինք վայելել հեղափոխական կառավարության նիստերի հեռարձակումները։Դեռ մի կողմ թողնենք կառավարության նիստերին վարչապետի հոխորտանքներն ընդդիմախոսների հասցեին։

Սակայն, արդեն որերորդ անգամ կառավարության նիստերին լսում ենք այնպիսի տվյալներ և խոսքեր՝ Հայաստանի պարենային պաշարների,ադրբեջանցիների կողմից ՈւԱԶ-ի հնարավոր վերադարձի մասին, որ մտածում ես, արդյոք այս օրերի համա՞ր էր նախատեսված կառավարության նիստերի փակ լինելու մասին օրենքը։
Առաջարկում եմ հանուն պետական անվտանգության, օրենքով արգելել կառավարության նիստերի հեռարձակումները ։»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով