Ադրբեջանը սեփական գյուղերում թիրախավորում է սեփական բնակչությանը. տների մերձակայքում տեղակայում է զրահատեխնիկա

Տավուշի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից կիրառվել են հրետանային միջոցներ, ականանետեր, տանկեր:
Այս մասին Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում կազմակերպված ճեպազրույցին, ասաց, ռազմական վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանը:

«Ադրբեջանական զինված ուժերն այս ընթացքում իրականացրել են իրենց ձեռագրին բնորոշ գործողություններ: Մասնավորապես, Ադրբեջանը սեփական գյուղերում թիրախավորում է սեփական բնակչությանը: Օրինակ, տների մերձակայքում տեղակայում են զրահատեխնիկա, դրանով թիրախավորելով խաղաղ բնակչությանը: Այս պահին ունենք համապատասխան ապացույցներ»,- նշեց Հովհաննիսյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով