«4 տարի առաջ այս օրը Երևանում տեղի ունեցավ ահաբեկչական ակտ».Կարեն Վարդանյան

4 տարի առաջ այս օրը Երևանում տեղի ունեցավ ահաբեկչական ակտ, որի ժամանակ ահաբեկիչները սպանեցին 3 հայ ոստիկանների: Ոչ ոքի մոտ կասկած չպիտի հարուցի այն փաստը, որ տեղի ունեցածը ահաբեկչություն էր մեր պետության դեմ, որը պետք է ստանա համապատասխան բարոյական և իրավական գնահատական: Սակայն, ցավոք, ներկայիս իշխանությունների թողտվությամբ ահաբեկչական խմբավորման անդամների մեծ մասը հայտնվեցին ազատության մեջ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ոչ մի իշխանություն հավերժ չէ, և ես ակնկալում, որ հաջորդ իշխանության օրոք այս հարցը կվերանայվի և տեղի ունեցած ահաբեկչությունը կստանա համապատասխան իրավական գնահատական՝ դրանից բխող իրավական հետևանքներով:

4 տարի առաջ ես բարձրաձայնում էի այս հարցը, նույնիսկ փորձեցի աջակցություն կազմակերպել սպանված ոստիկանների ընտանիքներին, ինչի համար արժանացա ահաբեկիչների՝ ոչ պակաս ահաբեկիչ կողմնակիցների ոհմակի համացանցային հայհոյանքներին և սպառնալիքներին՝ ինձ և ընտանիքիս ուղղված: Ես շարունակում եմ և շարունակելու եմ բարձրաձայնել այս հարցը, մինչև որ չվերահաստատվի արդարությունը:
Հանգչեք խաղաղությամբ, տղաներ:

Ռեֆորմիստների կուսակցության  փոխնախագահ Կարեն  Վարդանյանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով