«Դադարե՛ք սադրել Հայոց բանակին». Գարիկ Մարտիրոսյան

Գարիկ Մարտիրոսյանն Ինստագրամի իր էջում տեղադրել է հայկական եռագույնի լուսանկարն ու կից գրառմամբ անդրադարձել  հայ-ադրբեջանական սահմանին ծավալվող ռազմական գործողություններին:

«Մեծ անհանգստությամբ հետևում եմ Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանի իրադարձություններին: Հայաստանի այս հրաշալի տարածքն իմ հայրենիքն է: Հենց Տավուշից են հայրական կողմից իմ բոլոր նախնիները: Մի քանի օր այնտեղ մարտեր էին: Թող լուսավորվի զոհերի հիշատակը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մի բան էլ. դադարե՛ք սադրել Հայոց բանակին: Դադարեցրեք ապատեղեկատվությունը «հայկական ագրեսիայի. մասին:Ցանկացած հարձակում Հայաստանի վրա կլինի կասեցված: Այդպես եղել է միշտ, այդպես կլինի միշտ: Խաղաղությունը միակ լուծումն է: Խաղաղությունը միակ լեզուն է Հայաստանի հետ խոսելու համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով