«Ժողովուրդ ջան, ինչպես տեսնում եք, երկու տարի առաջ ձեր մեծամասնության նախընտրած վարչապետն իր բոլոր սխալների մեջ մեղադրում է հենց և միայն ձեզ».Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնասխագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ժողովուրդ ջան, ինչպես տեսնում եք, երկու տարի առաջ ձեր մեծամասնության նախընտրած վարչապետն իր բոլոր սխալների մեջ մեղադրում է հենց և միայն ձեզ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քանի որ ես իրեն մի քիչ ավելի երկար, լավ ու մոտիկից գիտեմ (նույնիսկ բլոտում «պառ» ենք նստել մի քանի խաղ, որտեղ մշտապես «տակ տալու» մեջ ինձ էր մեղադրում, իսկ անգամ իմ բռնած «չորս թուղթը»՝ վերագրում իրեն), ասեմ ձեզ. ինքը իր սխալն երբեք չի ընդունի, երբեք:

Ամենազավեշտալի և աներես կռուտիտներով մշտապես կգտնի այլ մեղավորների, տվյալ դեպքում՝ ձեզ:

Հիմա ինչ եմ առաջարկում: Քանի որ ինքը իր սխալը չի ընդունում, եկեք քարը փեշերիցդ գցեք, դուք ձեր երկու տարվա առաջվա սխալ ընտրությունն բարձրաձայն ընդունեք և իրեն ուղիղ ասեք այդ մասին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Համ դուք ձեզ ավելի թեթևացած կզգաք, համ Նիկոլին այդ բեռից կազատեք, համ էլ երկիրը ոտքի կագնելու շանս կունենա»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով